Մեր մասին

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան հիմնադրվել է 2015թ. հոկտեմբերին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի հիմնադիր անդամներն են՝

Հայ-իտալական առևտրի և արդյունաբերության ասոցիացիան,
Հայ-բրիտանական բիզնես պալատը,
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը,
Գերմանական տնտեսական միավորումը և
Հունական «Ինտրաքոմ Հայաստան» մասնավոր ընկերությունը:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

Եվրոպական բիզնես ասոցիացիան գործում է որպես ԵՄ բիզնեսի ձայնը Հայաստանում,  պաշտպանում է վերջինիս շահերը, նվազեցնելով համապատասխան արգելքները, և ներկայացնում կարիքները հայկական կառավարությանը: Եվրոպական բիզնես ասոցիացիան աջակցում է բիզնեսին և կառավարությանը՝ նպաստելով արդար, բաց և արդյունավետ համագործակցությանը: Այսպիսով այն, ընկերության կարողությունների ուժեղացմամբ  և կարավառությունում ու բիզնես միջավայրում թափանցիկության մեծացմամբ, ապահովում է մասնավոր ոլորտում մրցակցության զարգացումը: Միաժամանակ Եվրոպական Բիզնես Ասոցիացիան բարձրացնում է հայկական և եվրոպական ընկերությունների միջև համագործակցության և ինտեգրման մակարդակը՝ իրականացնելով մի շարք համապատասխան գործողություններ բիզնես կապերի շրջանակը լայնեցնելու նպատակով և տարածելով պահանջներին  համապատասխան ինֆորմացիա (վկայականներ, որակի հսկողություն, լիցենզավորում և այլն):  Եվրոպական Բիզնես Ասոցիացիան պարբերաբար իրականացնում է կոնֆերանսներ, սեմինարներ, գործարարական հանդիպումներ և ցանցային միջոցառումներ Հայաստանում իրենց գործունեությունը ծավալող թե տեղական, թե եվրոպական բիզնեսների համար: Ընկերությունների կարիքների գնահատման հիման վրա Եվրոպական Բիզնես Ասոցիացիան դիմում է կառավարությանը այնպիսի օրենսդրական բարեփոխումների առաջարկներով, որոնք հնարավորինս կզարգացնեն Հայաստանյան բիզնես մթնոլորտը: Եվրոպական Բիզնես Ասոցիացիան պաշտպանում է այն եվրոպական և տեղական կազմակերպությունների շահերը, որոնք  որոշ արգելքների կամ դժվարությունների են հանդիպել օրենսդրական, հարկային, մաքսային կամ բիզնես գործունեության այլ ոլորտներում:

Եվրոպական իզնես Ասոցիացիայի գործողությունները լրացնում են միմյանց՝ նպատակադրվելով ունենալ ավելի համապարփակ ազդեցություն Հայաստանյան բիզնես և ներդրումային միջավայրերիի զարգացման վրա:

Եվրոպական Բիզնես Ասոցիացիան համաշխարհային ցանց է (Եվրոպական Բիզնես Կազմակերպության Համաշխարհային Ցանց), որը ներկայացնում է Եվրոմիությունից դուրս գտնվող 32 շուկա, այդ թվում՝

Հայաստան
Ավստրալիա
Բրազիլիա
Կամբոջա
Չիլի
Չինաստան
Դոմինիկյան Հանրապետություն
Եթովպիա
Գանա
Հոնգկոնգ
Հնդկաստան
Ինդոնեզիա
Ղազախստան
Կորեա
Լաոս
Մակեդոնիա
Մալազիա
Մոլդովա
Մյանմար
Նեպալ
Նոր Զելանդիա
Պապուա Նոր Գվինեա
Պարագվայ
Ռուսաստան
Սինգապուր
Շրի Լանկա
Թայվան
Տանզանիա
Թաիլանդ
Ֆիլիպիններ
Տրինդադ և Տոբագո
Ուգանդա
Վիետնամ