Մեր առաքելությունը

Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի առաքելությունը կայանում է Հայաստանում եվրոպական ընկերությունների շահերը ներկայացնելու մեջ: Մենք հույս ունենք իրագործել այն երկկողմանի առևտրի և ներդրումների խթանման և խրախուսման միջոցով, ինչպես նաև ապահովելով համապատասխան բիզնես միջավայրի և օրենսդրական շրջանակի զարգացումը և հայկական, և եվրոպական ընկերությունների համար: Եվրոպական Բիզնես Ասոցիացիան նպատակադրվում է իրագործել իր առաքելությունը ցանցային իրադարձություններ և արդյունավետ Հանրային-Մասնավոր Երկխոսության պլատֆորմներ ծրագրելով, նաև իր անդամների համար մի շարք օգտակար ծառայություններ մատչելի դարձնելու միջոցով:

Եվրոպական Բիզնես Ասոցիացիան համագործակցում է Հայաստանի Հանևապետության Եվրոպական Միության Պատվիրակության և Եվրոպական Դեսպանատների հետ՝ ձգտելով զարգացնել երկկողմանի հարաբերությունները և տնտեսական փոխազդեցությունները: