Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի Խորհուրդ

Ն․ Գ․ պարոն ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻ

Պատվավոր Նախագահ

Switalski

Ն․ Գ․ պարոն Պյոտր Սվիտալսկին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնին նշանակվել է 2015թ․ սեպտեմբերին։ Մինչ այդ, աշխատել է Եվրոպայի Խորհրդում քաղաքականության ծրագրավորման տնօրենի պաշտոնում։ Նա նաև եղել է Եվրոպայի Խորհրդում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը, զբաղեցրել Լեհաստանի արտաքին գործերի փոխնարարի պաշտոնը: Պարոն Սվիտալսկին աշխատել է ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում:

2017թ․ փետրվարից հանդիսանում է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի պատվավոր նախագահ։


ԼԵՎՈՆ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Նախագահ

l israelyan board eba

Լևոն Իսրաելյանը երկար ժամանակ զբաղեցնում էր կոմերցիոն տնօրենի պաշտոնը Հայաստանի առաջատար հեռուստահաղորդակցական ընկերություններից մեկում։ Սկսած 2014 թ․-ից Լևոնը հանդիսանում է Հայ-Իտալական Առևտրարդյունաբերական Ասոցիացիայի տնօրենը։ Ասոցիացիան խթանում է երկու երկրների միջև գործարար կապերի աջակցմանը և զարգացմանը։ 1993-1998 թթ․ Լևոնը սովորել է Իտալիայի Վենետիկ քաղաքում, իսկ հայրենիք վերադառնալուց հետո նաև ավարտել է Երևանի Պետական Համալսարանը 2000 թ․-ին։ Լինելով մասնագիտացված մասնավոր հատվածի գործունեության մեջ՝ Լևոնը խորը տիրապետում է մասնավոր ընկերությունների պահանջներին և այն խնդիրներին, որոնց բիզնեսը կարող է բախվել։


Արմինե Իսրաելյան

Խորհրդի անդամ

Arrmine PhotoԱրմինե Իսրաելյանը այնպիսի միջազգային զարգացման ծրագրերի հետ աշխատելու մեծ փորձ ունի, ինչպիսիք են USAID, UNDP, DFID: Արմինեն իր տասներկուամյա գործունեության ընթացքում գլխավորել է սոցիալական նախարարությունների բարեփոխումների տարբեր ծրագրեր կրթական և առողջապահական բնագավառներում, կառավարել է զբոսաշրջության զարգացման ծրագրեր և ներկայացրել է Հայաստանը՝ որպես տուրիստական կենտրոն ավելի քան 14 միջազգային առևտրական ցուցահանդեսներում և այլն: Աշխատելով Բրիտանական Բիզնես Պալատի Հայաստանյան մասնաճյուղում՝ Արմինեի նպատակն է ներգրավել հայկական և բրիտանական պատվավոր ընկերություններին՝ զարգացնելու Հայ-Բրիտանական առևտրական հարաբերությունները ի օգուտ  թե՛ անհատական ընկերությունների, թե՛ Հայաստանի ընդհանուր զարգացման:


Հայկ Աբգարյան

Խորհրդի անդամ

Հայկ Աբգարյանը Ֆրանս-հայկական առևտրական պալատի գործադիր տնօրենն է 2016 թ. դեկտեմբերից:
Ֆրանս-հայկական առևտրական պալատը նոր շունչ ստացավ 2016-ին՝ նպատակադրվելով ավելի ակտիվորեն զբաղվել ներդրումային աղբյուրների ընտրությամբ և ներգրավել Հայաստանյան շուկայով լրջորեն հետաքրքրված նոր ընկերությունների: Այս ամենը իրագործելու նպատակով՝ Ֆրանս-հայկական առևտրական պալատը սերտորեն համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատան հետ, ինչպես նաև իր հայկական և ֆրանսիական գործընկերների հետ, որոնց թվում են Business France -ը և Միջազգային Ֆրանսիական Առևտրային Պալատը, որը 83 երկրներում թվով 113 Ֆրանսիական Առևտրային Պալատների ցանց է:


 Ջորջ Բլիկաս

Խորհրդի անդամ

blekasՊարոն Ջորջ Բլիկասը ծնվել 1973-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մասնագիտությամբ էլեկտրոնային ինժեներ է, սակայն բացի այդ 2008 թվականից ունի Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի մագիստրոսի աստիճան ֆինասների ոլորտում: Մի քանի տարի  տեղական ՏՀՏ ՓՄՁ-ներում հեռահաղորդակցման և ՏՏ ոլորտում աշխատելուց հետո 1999-ին միացել է Ինտրաքոմ ընկերությանը: 2002-ից սկսած ապրել է արտերկրում՝ սկզբում աշխատելով որպես տեխնիկական գծով տնօրեն Սկոպյեի Ինտրաքոմ ՓԲԸ-ում, իսկ 2007-ից՝ որպես տեխնիկական գծով տնօրեն Մոսկվայում՝ ՙԻնտրաքոմ Սվյազ՚ ՓԲԸ-ում: 2009-ին նշանակվել է ալբանական ՙԻնտրաքոմ Տելեկոմ՚-ի գլխավոր տնօրեն, իսկ 2014-ից միաժամանակ նաև ՙԻնտրաքոմ Հայաստան՚ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն: Պարոն Բլիկասը նաև անդամակցում է Աթենքի ՙԻնտրաքոմ Տելեկոմ՚-ի,  ՙԻնտրաքոմ Հայաստան՚ ՓԲԸ-ի, Ալբանական Հելլենական Բիզնես Ասոցիացիայի, Ալբանական Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ցանցի և Ալբանական ՙԻնֆոքոմ՚ Հեռահաղորդակցություն ֆորումի կազմակերպչական կոմիտեի խորհուրդներին:


Դիետմար Շտիլ

Խորհրդի անդամ

Դիետմար Շտիլը հանդիսանում է Հայաստանում Գերմանական տնտեական միավորման գործադիր տնօրենը 2017թ․ մարտից։