ԵԲԱ-ն, ԻՏՁՄ-ն և ԻՀԱ-ն առանց փողկապների հանդիպում են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ

Երևան, նոյեմբերի 24, 2017թ․ – անց է կացվել առանց փողկապների հանդիպում ՀՀ ֆինանսների փոխնախարար պրն․ Կարեն Թամազյանի և Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ պրն․ Սերգեյ Շահնազարյանի հետ։

Այն կազմակերպվել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կոմղից։ Բիզնես համայնքի ներկայացուցիչները ևս ներկա էին հանդիպմանը։ Հանդիպումը տեղի է ունեցել “Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովության” ծրագրի շրջանակներում։

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: