EY կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացում. հիմնական մարտահրավերները եւ հաջորդ քայլերը» սեմինարը

2017 թ. հոկտեմբերի 13- ին EY (նախկինում` «Էրնսթ ընդ Յանգ») ընկերությունը անցկացնելու է «Տրանսֆերային գնագոյացում. հիմնական մարտահրավերները եւ հաջորդ քայլերը» սեմինարը։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել Հարկային օրենսգրքում ներկայացված Տրանսֆերային գնագոյացման նոր կանոնները, մշակվող Կառավարության որոշումները, գործնական հարցերը, ներկայացնել օրինակներ և առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ: Դուք կստանաք հետևյալ հարցերի պատասխանները`

  • Ո՞ր ընկերություններին են վերաբերում փոփոխությունները:
  • Ո՞ր գործարքներն են ենթակա վերահսկման` համաձայն նոր կանոնների:
  • Ինչպե՞ս որոշել վերահսկվող գործարքների շուկայական գները:
  • Որո՞նք են օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու արդյունքում առաջացող հնարավոր հետևանքները և ռիսկերը:
  • Ի՞նչ քայլեր է պետք արդեն իսկ իրականացնել օրենսդրությանը համապատասխանելու համար:

Միջոցառումը հնարավորինս տեղեկատվական և կիրառական դարձնելու համար մենք հրավիրել ենք ՀՀ Հարկային Ծառայության ներկայացուցիչներին, ովքեր զբաղվում են տրանսֆերային գնագոյացման հարցերով:

Այս առիթով, միջոցառման մասնակիցները յուրահատուկ հնարավորություն կունենան քննարկելու իրենց մտահոգող հարցերը EY ընկերության Գործընկերների հետ, ովքեր նշանակալի փորձ ունեն ԱՊՀ-ում տրանսֆերային գնագոյացման ոլորտում, ինչպես նաև Հարկային Ծառայության և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Սեմինարը նախատեսված է ընկերությունների ղեկավարների, ֆինանսական մենեջերների, գլխավոր հաշվապահների և հարկային մենեջերների համար:

Սեմինարը կանցկացվի ռուսերեն լեզվով: Մասնակցությունը անվճար է: Նախնական գրանցումը պարտադիր է:

Մանրամասների համար՝ http://www.ey.com/Publication/vwLUAssets/EY-invitation-to-seminar-on-transfer-pricing-13-october-2017-arm/$FILE/EY-invitation-to-seminar-on-transfer-pricing-13-october-2017-arm.pdf