ՀՀ-ում առևտրի և հարկային, մաքսային ոլորտների խոչընդոտներն ու բարեփոխումները քննարկվել են ԵԲԱ-ի և ՌՆԿ-ի կազմակերպած համատեղ կլոր սեղանի ընթացքում

Երևան, սեպտեմբերի 22, 2017թ․ – Եվրոպական բիզնես ասոցիացիան և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը համատեղ անցկացրին Հայաստանում հարկային, մաքսային և առևտրի ոլորտներում բարեփոխումների և խոչըդտոների վերաբերյալ կլոր սեղան – քննարկում:

Եվրոպական բիզնես ասոցիացիան ներկայացրեց հարկային և մաքսային ոլորտներում, ինչպես նաև առևտրին խոչընդոտող խնդիրների բարելավմանը ուղղված հիմնական առաջարկները, որոնք ներկայացվել են պետական գործընկեր մարմիններին համագործակցության տարբեր ձևաչափերում։

Քննարկումը հնրավարություն ընձեռեց Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամ ընկերություններին և այլ հրավիրված բիզնեսի ներկայացուցիչներին, ինչպես նաև ՌՆԿ-ի մասնագետներին կարծիքներ փոխանակել բիզնեսի համար հարկային, մաքսային և առրտրի ոլորտներում առկա հիմնական խոչընդոտների մասին։ Բիզնեսի ներկայացուցիչների կողմից ուղղված հարցերը գույքագրվել են․ ներկայացված հարցերը ավելի մանրամասն կուսումնասիրվեն և համապատասխան առաջարկներ կմշակվեն։