«Քարտեզագրելով Հայաստանը որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոն: հնարավորություններ, մարտահրավերներ,  և ուղի» ֆորում

Tourism event invitationԵրևան, մայիսի 24-ին, 2017 թ – Եվրոպական Բիզնես ասոցիացիան և ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում կազմակերպում են Քարտեզագրելով Հայաստանը որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոն: հնարավորություններ, մարտահրավերներև ուղի ֆորումը:

Արդեն մի քանի տարի է ինչ զբոսաշրջության ոլորտը առանցքային է Հայաստանի համար՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական աճը, զարգացնել տնտեսությունը հեռավոր վայրերում և, ի վերջո, կրճատել աղքատությունը երկրում: Հայաստանն ունեցել է մի շարք հաջողություններ, սակայն, դեռ շատ բան պետք է արվի, որպեսզի Հայաստանը համապատասխանի  «Համաշխարհային կարգի տուրիստական վայր» կարգավիճակին:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կլսեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Եվրոպական Միությունից և  Կառավարությունից պաշտոնատար անձանց խոսքը՝ Հայաստանում  զբոսաշրջության ոլորտի ներկայիս վիճակի և  զարգացման ռազմավարության վերաբերյալ: ՀՀ զբոսաշրջության նախարարության տնտեսական զարգացման և  ներդրումների կոմիտեի ղեկավար Տիկին Զեյթունցյանը կներկայացնի 2017 թվականի Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը և կխոսի հանրային-մասնավոր համաքործակցության հնարավորությունների մասին: Վերջում տեղի կունենա հարց ու պատասխան, որին կհաջորդի գինով և  պանրով ընդունելություն :

ԵրբՄայիսի 24, 2017 ժամը 17:00- 19:30

Որտեղ` Արմենիա Մարիոթ հյուրանոց, Արարատ Հոլ