Պաշտոնական Հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի Առաջին Տեղակալի Հետ

Եվրոպական Բիզնես Ասոցիացիան պաշտոնական հանդիպում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ պարոն Գարեգին Մելքոնյանի հետ:
Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի երկու անդամ կազմակերպություններ՝ հայ-իտալական առևտրարդյունաբերական ասոցիացիան (AIACI) և հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Armenie) նույնպես մասնակցել էին հանդիպմանը:
Պարոն Գարեգին Մելքոնյանը իր բարձր հետաքրքրությունն ու աջակցությունն է հայտնել Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով դրա կարևորությունը: Նա նաեւ նշեց, որ կարևոր է ունենալ Եվրոպական բիզնես համայնքի ընդհանուր ձայնը, որը դարձնում է բիզնես միջավայրի բարելավումը ավելի արդյունավետ եւ ընդգրկուն: Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի ընթացիկ գործունեությունը և հետագա համագործակցությունն Էկոնոմիկայի նախարարության հետ։