Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամները հանդիպել են GSP+ դիտորդական առաքելության շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակության հետ հունիսի 23-ին

Երևան, հունիսի 23, 2017 – Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության և Աշխատանքի, սոցիալական հարցերի և հավասար հնարավորությունների գծով գլխավոր տնօրինության ստորաբաժանումները, ԵԱԳԾ-ի հետ միասին ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի (GSP+) դիտորդական առաքելության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը հանդիպել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամների հետ, ինչպես նաև պետական մարմինների, գործատուների և արհմիությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,

Կայացել են ընդարձակ հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ գնահատելու փոփոխությունները համապատասխան միջազգային կոնվենցիաների իրականացման հարցում․ մարդու և աշխատանքի իրավունքների, շրջակա միջավայրի, լավ կառավարման։

(GSP+) դիտորդական առաքելության շրջանակում պատվիրակությունը ժամանել էին Հայաստան, որպեսզի գնահատի Հայաստանի համապատասխանությունը 27 միջազգային հիմնական կոնվենցիաներին > http://bit.ly/2sdeArx

Առաջին գնահատականը 2014-2015 թվականների համար հրապարակվել էր առաջին հանրային GSP երկամյա հաշվետվությունում >http://bit.ly/2t4XOem

Այս տարեվերջին ԵՄ-ն կհրապարակի GSP երկրորդ հաշվետվությունը 2016-2017 թվականների համար՝ ներառելով GSP + -ում Հայաստանի համապատասխանության թարմացված գնահատականը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել․
Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության կայք > http://bit.ly/1JkoJJj
ԵՄ-ի GSP ընթացիկ միջին գնահատական > http://www.gspevaluation.com/