Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի Անդամները

abbc

Հայ-Բրիտանական Բիզնես Պալատը իրենից ներկայացնում է երկկողմանի համագործակցության պալատ, որում ընկերությունները կիսում են առևտրի և առևտրային կապերի ընդհանուր հետաքրքրություններ: Հայ-բրիտանական Բիզնես Պալատը սերտ հարաբերությունների մեջ է Հայաստանում Բրիտանական դեսպանատան հետ՝ զարգացնեկով երկկողմանի տնտեսական փոխհարաբերություններ:

visit site


Armenian-Italian

Հայ-Իտալական Առևտրի և Արդյունաբերության Ասոցիացիան հիմնադրվել է 2013-ի հունվարին։ Այն ընկերությունների և մասնագիտացված հիմնարկների միություն է, որը նպաստում է հայ-իտալական առևտրային կապերի զարգացմանը: Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանի և Իտալիայի միջև գործարարական կապերը՝ առաջարկելով հուսալի երաշխավորագրեր բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են թե՛ հայկական, թե՛ իտալական շուկաներով:

visit site


CCI-France-Armenie

Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատը մասնավոր ընկերություն է, որը միավորում է հայկական և ֆրանսիական ընկերություններին՝ փորձելով ամրապնդել ֆրանս-հայկական հարաբերությունները Հայաստանյան բիզնես միջավայրում: Պալատի հիմնական գործունեությունը կապված է իր անդամների և հաճախորդների հետ, քանզի այն նպատակադրվում է աջակցել ֆրանսիական և հայկական ընկերություններին՝ Հայաստանում նրանց զարգացման մեջ: Հայ Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական պալատը նաև նպաստում է Հայաստանում Ֆրանսիայի մասին պատկերացման ստեղծմանը մասնակցելով բազում առրտևային տոնավաճառների և քննարկումների:

visit site


DWV-Logo

Գերմանական Տնտեսական Միավորումը համախմբում է գերմանավրացական և գերմանահայկական տնտեսական հարաբերություններով հետաքրքված կազմակերպություններին:
Ասոցիացիայի գլխավոր նպատակն է բարելավել Գերմանիայի Դաշնային Հանրապտության և Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստան և Վրաստան, միջև առևտրային հարաբերությունները՝ ներկայացնելով Գերմանիայի տնտեսապես հետաքրքրվածությունը: Ավելին, Գերմանական Տնտեսական Միավորումը համագործակցում և աջակցում է այս երկրներում գործող գերմանական բիզնեսներին՝ անցկացնելով ցանցային իրադարձություններ, հետազոտություններ, խորհրդատվություններ և այլն:
Գերմանական Տնտեսական Միավորումը Գերմանական Առևտրաարդյունաբերական Պալատի անդամ է, նաև Messe Frankfurt-ի և Senior Expert Service-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում:

visit site


intracom

Ինտրաքոմ Հայաստան ՍՊԸ-ն Ինտրաքոմ Տելեքոմի Հայաստանյան մասնաճյուղն է,որը հիմնադրվել է 2005 թ. Մայիսին, սակայն մինչ այդ՝1999-ից Հայաստանում գործել է ներկայացուցչության երեւանյան գրասենյակը: Ընկերությունը մատուցում է ամբողջական տեխնոլոգիական լուծումներ եւ ապահովում է հետվաճառքի բարձր որակի ծառայություններ իր հաճախորդներին: Ինտրաքոմ Հայաստան ՍՊԸ-ն աշխատում է բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մասնագետների հետ՝ նրանց համարելով ընկերության ամենաարժեքավոր միջոցը: Ընկերության հարմարություններ ներառում են Երևանի կենտրոնում տեղակայված կառավարման գրասենյակները և 1000 մետր քառ. տարածք զբաղեցնող պահեստները: Ինտրաքոմ Հայաստանի գործունեությունը ներառում է խորհրդատվություն, դիզայնի եւ ինտեգրման ծառայություններ, տեղակայման և ինտեգրման առաջատար լուծումներ, աջակցություն, կառավարման և այլ ծառայություններ:

visit site


EBA member company

«AM» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ ոլորտում ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն ծավալած երկու խոշոր իրավաբանական ընկերությունների միավորման արդյունքում: «AM» իրավաբանական ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում գործող իրավաբանական ամենախոշոր ընկերություններից մեկը, արդեն հասցրել է տեղական և օտարերկրյա գործընկերներին ապացուցել սեփական որակը: Ընկերությունն ունի գործընկերներ ոչ միայն հարևան երկրներում, այլ նաև Եվրոպայում ևԱՄՆ-ում:
Ընկերության մասնագիտացված թմի անդամների մեծ մասն ունի փաստաբանական գործունեության արտոնագրեր: Իրավաբաններից շատերը նաև դասախոսություններ են վարում հանրապետության լավագույն բուհերում:

visit site


TelCell

«Թել-Սել» ՓԲԸ-ն աշխատում է վճարումների ընդունման հայկական շուկայում 2007թ օգոստոսից: Ներկայումս ավելի քան 1500 տերմինալներ կապված են «Թել-Սել» մշակման կենտրոնին, ինչը հնարավորություն է տալիս կատարել ավելի քան 150 ծառայությունների համար նախատեսված վճարումներ, այդ թվում՝ բջջային օպերատորների, վարկերի մարման, կոմունալ ծառայությունների, ինտերնետի, դրամապանակների համալրման, տուգանքների և այլ վճարումներ:

visit site


logo-casok

Չեխ-Հայկական Առևտրական Պալատը հիմնադրվել է 2014 թ-ին Չեխիայի Հանրապետության պատգամավորների խորհրդի կողմից՝ նպատակադրվելով աջակցել չեխական ընկերությունների և արտադրանքի զարգացմանը հայկական շուկայում: 2015-ի սկզբին Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը մեծ դռներ բացեց չեխ և սլովակ գործարարների համար՝ առևտրային կապեր հաստատելու Ռուսաստանի և Միջին Ասիայի երկրների հետ: Բացի այդ հարկ է նշել, որ Հայաստանը նույնպես հետաքրքրված է դեպի Չեխիա և Սլովակիա բազում ապրանքների արտահանմամբ: Պալատի խորհրդում կան մասնագետներ, ովքեր հայկական տնտեսության մասին գիտելիքներ և փորձ ունեն և ցանկանում են կիսել դրանք Չեխիայով, Սլովակիայով և Հայաստանով հետաքրքրված արտահանողների, ներմուծողների և ներդրողների հետ: Պալատի առաջնային նպատակը բազում ծառայությունների մատուցումն է՝ շահագրգիռ կողմերին թույլ տալով հեշտությամբ ինտեգրվել հայկական տնտեսական շուկա և ապահովելով հաջող համագործակցության համար անհրաժեշտ ինֆորմացիա:

Չեխ-հայկական Առևտրական Պալատի ներկայացչությունները տեղակայված են Պրահայում, Օլոմոցում և Երևանում: Պալատի նախագահը Radek Kubicek-ն է, իսկ հայաստանյան ներկայացչության գործադիր տնօրենը Հովհաննես Գևորգյանն է:

visit site


marriott_logo

Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցը, կրելով աշխարհահռչակ լավագույն հյուրանոցային ցանցի հյուրընկալության ոլորտի բռենդը, հայտնի է Հանրապետության Հրապարակին նայող իր հիասքանչ տեղակայությամբ և պատմական ու գեղատեսիլ վայրերին մոտ լինելով: Արդեն երկար տարիներ է, ինչ այս հյուրանոցում են հյուրընկալվում հանրաճանաչ մարդիկ և միջազգային դելեգացիաներ: Այն հագեցած է 259 սենյակներով, որոնք օթևան են դառնում Հայաստանի հնագույն մայրաքաղաքում՝ առաջարկելով անթերի հարմարություններ, շքեղ անկողնային պարագաներ, արագ Wi-Fi, հարթ էկրանով հեռուստացույցներ և կլիմայի վերահսկողություն: Հյուրանոցի վերանորոգված մարզասրահը և նորաբաց լողավազանը ապահովում են հյուրերի առողջ հանգիստը և տրամադրում են ժամանցի և ակտիվ հանգստի լայն հնարավորություններ:

Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցը նաև հայտնի է իր արարողությունների սրահներով՝այդ թվում ամենամեծ ՙՏիգրան Մեծ՚ սրահը, որոնք հարմար են թե՛ անձնական տոնակատարությունների, թե՛ միջազգային ժողովների համար: Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցի վերջերս վերանորոգված միջոցառումների անցկացման սրահները թույլ են տալիս մասնագետներին կազմակերպել տպավորիչ իրադարձություններ՝ առաջարկելով ճաշատեսակների բազմազանություն, տեսաձայնային լուծումներ և առանձնահատկություններ: Մենք մեր խոհարարական ծառայությունները մատուցում ենք նաև հյուրանոցից դուրս: Մեր ստեղծագործ կազմակերպիչները պատրաստ են իրականացնել Ձեր յուրաքանչյուր գաղափարը՝ կյանքի բերելով Ձեր ցանակացած իղձ նույնիսկ հյուրանոցի տարածքից դուրս:

visit site


jti-logo-n

Ջափն Տոբակո Ինթերնեշնլը ծխախոտ մատակարարող առաջատար ընկերությունն է ԱՊՀ տարածաշրջանում: “JT International Luxembourg S.A.” հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի գրասենյակը գտնվում թ Երևանում և հիմնադրվել է 2001 թվականին: Ջափն Տոբակո Ինթերնեշնլը ունի քառասուն աշխատակից: Հայաստանյան մասնաճյուղը կովկասյան շուկայի մի մասն է, վերջինիս գլխամասը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Japan Tobacco Group ընկերությունների միության անդամ լինելով՝ Ջափն Տոբակո Ինթերնեշնլը Fortune’s Global 500-ում առաջատար տեղ է զբաղեցնում միջազգային ծխախոտ արտադրողների շարքում: Այն ունի հարյուր ազգությունների ավելի քան քսանվեց հազար աշխատակից ամբողջ աշխարհում: Այն աշխարհահռչակ բռենդներ է ներկայացնում ավելի քան հարյուր քսան երկրներում: Հայաստանում հայտնի են վերջինիս Վինսթոն, Քամել, ԷլԴի, Մոնթե Կարլո, Սոբռանիե բռենդները:

Ջափն Տոբակո Ինթերնեշնլը Հայաստանում առաջինն է, ով հավաստագրված է Թոփ Գործատու հաստատության կողմից և ստացել է մրցանակներ, ինչպիսիք են Թոփ գործատու Հայաստան, Թոփ Գործատու Եվրոպա և Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջան 2014, 2015 և 2016-ը: Բացի այդ 2015-ին և 2016-ին այն որակավորվել է Թոփ Գործատու Գլոբալ վկայագրով, որն ամենաբարձրն է աշխարհում: Աշխարհում գործող ընդամենը ութ ընկերություններ ունեն այս վկայագիրը:

visit site


cchbc-mark-rgb

Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա (Կոկա-Կոլա Հելլենիկ Հայաստան) Կոկա-Կոլա Հելլենիկ Գրուփի մասնաճյուղերից մեկն է: Վերջինս Կոկա-Կոլա ընկերության արտադրանքը աշխարհում շշալցնողներից ամենամեծերի շարքում է և առաջինն է Եվրոպայում: Այն կառավարում է աշխարհի քսանութ երկրներում գործող վաթսունութ ընկերությունների՝ ծառայելով, ընդհանուր առմամբ, 585 միլիոն մարդու: Կոկա-Կոլա Հելլենիկ Հայաստանը հիմնադրվել է 1995-ին և արտադրել է Կոկա-Կոլայի առաջին շիշը 1996 թվականի մայիսի 24-ին: Այդ օրից սկսած Կոկա-Կոլա Հելլենիկ Հայաստանը ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ առաջին է Հայաստանում և Կոկա-Կոլա ընկերության արտադրանքի միանձնյա լիազորված շշալցնողը երկրում:

Այսօր ընկերությունը իր հայ սպառողներին առաջարկում է միջազգային ստանդարտների ոչ ալկոհոլային խմիչքների աճող տեսականի, ներառյալ հյութեր, էներգետիկ ըմպելիքներ և թեյեր, ինչպես նաև աշխարհահռչակ գազավորված ըմպելիքներ՝ Կոկա-Կոլա, Ֆանտա և Սփրայթ:

Կոկա-Կոլա Հելլենիկ Հայաստանը համագործակցում և աջակցություն է տրամադրում ավելի քան 12000 տեղական սպառողների բիզնեսներին: Այն ունի ավելի քան 340 աշխատակից և անուղղակիորեն աշխատանքով է ապահովում ավելի քան երեք հազարի: Բացի այդ, ընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է:

Երկար տարիներ Կոկա-Կոլա Հելլենիկը ներառված է եղել Dow Jones-ի կայունության ցուցանիշների մեջ: 2016-ին՝ երրորդ տարին շարունակ, այն ճանաչվել է Եվրոպայի և աշխարհի ըմպելիքների արդյունաբերության առաջատարը:

visit site


hyatt place Yerevan

Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցը, որը գտնվում է Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակի սերտ հարևանությամբ, առանձնանում է մի շարք ծառայություններով՝ միտված գոհացնելու հանգիստն անցկացնող և գործարար մարդկանց պահանջները՝ ներկայացնելով առօրյա հյուրասիրություն գերազանց ձևավորված, տեխնոլոգիապես բարձր և ժամանակակից միջավայրում։ Հյուրանոցում գործում է լոբբի 3 լաունջով, սրճարան , կոկտեյլ-բար և ամենօրյա տաք նախաճաշ, շուրջօրյա բաց՝ թարմ աղցաններով և սենդվիչներով, սուրճով և այլ բազմազան խմիչքներով ինքնասպասարկման սրահ։ Հայաթ Փլեյս Երևանը առաջարկում է 95 ընդարձակ հյուրասենյակներ և սյուիթեր՝ ամենավերջին հարմարություններով լի, այսօրվա բիզնես ճամփորդների և հանգստացող հյուրերի պահանջներին համապատասպան։

Բիզնես ճամփորդներին հատկապես հարմարավետ է Հայաթ Փլեյս Երևանի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև, Հայաստանի ազգային պատկերասրահի և ազգային պատմության թանգարանի շենքերի անմիջական մոտակայքում։

visit site


kpmg

«Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն հանդիսանում է աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշխարհային ցանց: 152 երկրների «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի գրասենյակներում աշխատում է 189,000 աշխատակից:

«Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն Հայաստանում իր գրասենյակը հիմնել է 1997թ-ին: Այն առաջինն էր «Մեծ քառյակ» աուդիտորական ընկերություններից, որը գրանցվեց Հայաստանում: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիան» ՓԲԸ-ն այժմ ունի 53 աշխատակից: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն գործում է ավելի քան 25 տարի, այժմ ընկերության 18 գրասենյակում աշխատում է ավելի քան 4,000 աշխատակից:

visit site


Mercedes-Benz

«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ. և հանդիսանում է Դայմլեր կոնցեռնի պաշտոնական մատակարարը Հայաստանում:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝ Մերսեդես-Բենց մակնիշի մարդատար, կոմերցիոն, բեռնատար ավտոմեքենաների, օրիգինալ պահեստամասերի և աքսեսուարների վաճառքը, ինչպես նաև հետվաճառքային սպասարկումը: Ապրանքանիշի որոշիչ հատկություններն են՝ ապահովությունը, հարմարավետությունը, շքեղությունը, նորարարությունները, եզակիությունը – «Ամենալավը կամ ոչինչ»: Կազմակերպությունը հաջողակ գործունեություն է ծավալում և զբաղեցնում առաջատար դիրքեր Հայաստանի ավտոմոբիլային շուկայում:

visit site


Softline ընկերությունը IT լուծումներ և ծառայություններ առաջարկող միջազգային առաջատար ընկերություններից է, որը ներկայումս աշխատում է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Հնդկաստանի, Հարավ-Արևելյան Ասիայի երկրների շուկաներում: Մենք առաջարկում ենք ամբողջական տեխնոլոգիական լուծումներ, ծրագրային ապահովվման լիցենզավորում, անհրաժեշտ սարքավորումների մատակարարում և համապատասխան IT ծառայություններ: Softline-ի սեփական ամպային հարթակը հնարավորություն է տալիս հաճախորդներին մուտք ունենալ դեպի հանրային, մասնավոր և հիբրիդային ամպային համակարգեր:

Ընկերությունը տրամադրում է IT լուծումների ամբողջական փաթեթ՝ IT ռազմավարության մշակում, խորհրդատվություն, սարքավորումների և ծրագրային ապահովման մատակարարում, նախագծերի կառավարում, ինչպես նաև ծրագրերի ներդրման, համակարգային ինտեգրման, տեխնիկական աջակցության և սպասարկման ծառայություններ: Բացի այդ, ընկերությունը ապահովում է պատվիրատուի IT գործընթացների ամբողջական աութսորսինգ: Լիցենզավորված ծրագրային ապահովման շրջանակում Softline-ն առաջարկում է տարատեսակ ծառայություններ՝ օպերացիոն համակարգեր, տեղեկատվական անվտանգության, ուսուցման և թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովում, գրասենյակային և գրաֆիկական ծրագրեր, ՀԱՆ (Համակարգչային ավտոմատացված նախագծում՝ CAD) և այլն: Ինչ վերաբերում է անհրաժեշտ սարքավորումների մատակարարմանը, ապա ընկերությունն առաջարկում է նաև տվյալների պահպանման համակարգեր, սերվերներ, ցանցային և արտաքին սարքավորումներ:
Այսպիսով՝ Softline-ը տրամադրում է IT ծառայությունների ամբողջական փաթեթ՝ IT ակտիվների կառավարում, խորհրդատվություն, ծրագրերի ներդրում, աութսորսինգ, տեխնիկական աջակցություն և ուսուցում: Softline-ի համակարգային լուծումները ներառում են IT ենթակառուցվածքների զարգացում, ամպային լուծումներ, թվայնացում, համագործակցելու հնարավորություն, տեղեկատվության անվտանգություն, կորպորատիվ շարժունակություն, տվյալների պահպանման կենտրոնների (Data Centers) ստեղծում: Ընկերության IT լուծումների փաթեթը ներառում է տարատեսակ ամպային ծառայություններ՝ Softline-ի սեփական ամպային հարթակի վրա հիմնված հանրային, մասնավոր և հիբրիդային ամպեր:
Softline-ը ձգտում է կառուցել երկարատև հարաբերություններ պատվիրատուների, մատակարարների և աշխատակիցների հետ: Softline ընկերությունը համագործակցում է սարքավորումների և ծրագրային ապահովվման ավելի քան 3000 մատակարարների հետ, որոնցից ոլորտի առաջատար ընկերությունների հետ հաստատել է կայուն գործընկերային հարաբերություններ: Ընկերությունը մատակարարների համար տրամադրում է մարքեթինգի և վաճառքի յուրօրինակ ուղի բոլոր այն երկրներում, որտեղ գործունեության է ծավալում: Softline-ի ավելի քան 1300 վաճառքի մենեջերներ և 600 ինժեներներ, տեխնիկական մասնագետներ սպասարկում են ընկերության հաճախորդներին և օգնում նրանց ընտրել IT լուծման օպտիմալ տարբերակը:

visit site


Logo printing

Բեստ Վեսթերն Կոնգրես Հյուրանոցը բիզնես դասի հյուրանոց է և գտնվում է անմիջապես Երևանի սրտում: Իտալական կառավարումն ու հայկական հյուրընկալության ավանդույթները հյուրանոցում ստեղծում են յուրահատուկ ջերմ մթնոլորտ: Հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակին մոտ, իսկ օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում: Հարմարավետությունն ու իտալական վարպետների նուրբ ճաշակի համադրումը թույլ կտան ձեր հյուրերին վայելելու այստեղ անցկացրած ամեն մի օրը:

Հյուրերի համար նախատեսված անվճար ծառայություններից են՝ գերարագ DSL ինտերնետ կապ համարներում, Wi-Fi ծառայություն հյուրանոցի հանրային վայրերում և համարներում, Սաունա և մարզադահլիճ, “Կարիբյան” բացօթյա լողավազան, Ավտոկայանատեղի, Օրաթերթեր և ամսագրեր, Կոշիկ փայլեցնող հարմարանք յուրաքանչյուր հարկում, Թեյի և սուրճի պատրաստման պարագաներ կիսալյուքս համարներում:

visit site


Logo printing

Երևանի Ռեդիսսոն Բլու հյուրանոցն առաջարկում է շքեղ պայմաններ ցանկացած ժամանակահատվածով հանգստանալ ցանկացողների համար: Հյուրանոցը քաղաքի փարթամ բուսականությամբ և գեղատեսիլ հատվածում է՝ Ազատության պողոտայում՝ հարակից Արենի Լճին և Հաղթանակի զբոսայգուն:

Հյուրանոցից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևան քաղաքը և հեռվում վեհորեն խոյացող Արարատ լեռը: Ռեդիսսոն Բլուն «Զվարթնոց» օդանավակայանից ընդամենը 16կմ հեռավորության վրա է, այն ուղղակիորեն կապված է Թբիլիսյան խճուղուն և Մ4 մայրուղուն: Ընտրե՛ք 142 սենյակներից և լյուքս համարներից և հնարավորություն կունենանք օգտվելու մեր բարձրակարգ հարմարություններից, ինչպիսես օրինակ՝ բարձր արագությամբ WiFi ինտերնետը: Հյուրանոցում գործող ռեստորաններն առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցների ուտեստներ, իսկ մեր բարերում կամ սրճարանում մատուցվում են կոկտեյլներ, տաք ըմպելիքներ և աղանդեր: Ռեդիսսոն Բլու Հոթել Երևանը առաջարկում է բարձրակարգ ՍՊԱ և ֆիտնես կենտրոն՝ իր շլացնող փակ լողավազանով: Անցկացրե՛ք Ձեր հիշարժան միջոցառումները մեր 200 ք.մ. տարածք զբաղեցնող հանդիպման սրահներից մեկում:

visit site