Դեկտեմբերի 1-ին Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց ՀՀ ԱԺ-ում կայացած Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ լսումներին

Երևան, դեկտեմբերի 1, 2017թ․ – Հայաստանում Եվրոպական Բիզնես ասոցիացիան մասնակցեց ՀՀ Ազգային ժողովում կայացած «Հայաստան – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով խորհրդարանական լսումներին։

Խորհրդարանական լսումները կազմակերպվել էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Հայաստանում գործող բիզնես համայնքի համար Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակներում ընձեռնվող հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ թարմացումները՝ շուտով։