Հուլիսի 20-ին, 2017թ․ Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը կնքեցին փոխըմբռման հուշագիր

Երևան, հուլիսի 20, 2017թ – Եվրոպական բիզնես ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը կնքեցին փոխըմբռան հուշագիր՝ զարգացնելու բիզնեսի ոլորտում երկկողմ համագործակցությունը։

Եվրոպական բիզնես ասոցիան և Պորտուգալիա-Հայաստան առևտրարդյունաբերական պալատը համաձայնել են քաջալերել գործարար առևտրային պատվիրակությունների, փորձարարների և տնտեսական առաքելությունների փոխանակումը, ինչպես նաև աջակցել այդ այցերի հետևողականությանը; կողմերի միջև ապահովել արդյունավետ խորհրդատվություն, համագործակցություն և տեղեկատվության փոխանակում։

Կազմակերպությունները նաև պայմանավորվել են աշխատել իրենց համապատասխան անդամների հետաքրքրությունների շրջանակներում, փոխանակել տնտեսական և շուկայական տեղեկատվություն, վիճակագրական և առևտրային տվյալներ,  ինչպես նաև հնարավորության դեպքում ներդրումներ կատարել` նպատակ ունենալով նպաստել գործարար առևտրի կապերին և համատեղ ծրագրերի ակտիվացմանը։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նաև ձեռք է բերվել համաձայնություն ձեռնարկությունների զարգացման միջոցով աջակցել  առևտրի և ստանդարտների ու լավագույն պրակտիկայի խթանմանը, ինչպես նաև փոխանակել բիզնեսի հետ կապված հրապարակումներ, ամսագրեր, պարբերականներ, դիրեկտորիաներ, օրենքներ և կանոնակարգեր տնտեսական և գործարար գործունեությունը կարգավորող իրենց բիզնես համայնքների համար, երբ դրանք հրապարակվեն։

Համաձայնության կետերից էր նաև աջակցությունն ուղղված կազմակերպությունների մասնակցությանը առևտրային տոնավաճառների, ցուցահանդեսների, սիմպոզիումների, կոնֆերանսների, սեմինարների և այլ նմանատիպ միջոցառումների, որոնք միտված են գործարար առևտրի և ներդրումների խթանմանը։

Կողմերը նաև պայմանավորվեցին խրախուսել տեխնիկական փորձի փոխանակումը և ուսուցանումը համապատասխան անդամների միջև, երկկողմ ներդրումների խրախուսման նպատակով ներդրումային հնարավորությունների զարգացումը և` (նաև ներգրավելով համապատասխան պետական մարմիններին) բացահայտել ու հնարավորության դեպքում նվազեցնել այնպիսի խոչնդոտները, որոնք կարող են խանգարել բիզնեսի զարգացմանը: