Մարտի 31-ին ԵԲԱ-ն կանցկացնի հարկային բարեփոխումների իրազեկման և նոր ՀՕ-ի հիմնական խոչընդոտների վերաբերյալ կլոր սեղան – քննարկում

Երևան, մարտի 31 – Եվրոպական բիզնես ասոցիացիան կազմակերպում է «Հարկային բարեփոխումների իրազեկում և նոր հարկային Օրենսգրքի հիմնական խոչընդոտները» թեմայով կլոր սեղան – քննարկում, որն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում։

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից և  գործարկվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիում) հետ համագործակցությամբ: