Փետրվարի 10-ին ԵԲԱ-ն մասնակցեց ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը

Երևան, փետրվարի 10, 2018 թ․ – Եվրոպական բիզնես ասոցիացիան հրավիրված էր մասնակցելու Հայաստան ժամանած ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպմանը։

ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստան կատարած այցելության ժամանակ, որը հիմանկանում տնտեսական ուղղություն ուներ, հանդիպեց Հայաստանի բիզնես ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ընդլայնման ուղիները:

Նա նշեց, որ հայկական բիզնեսների համար կան բազմաթիվ հնարավորություններ ամերիկյան շուկա մտնելու համար, իսկ ամերիկյան ընկերությունների համար Հայաստանի տնտեսության առանցքային հատվածներում ներդրումներ անելու համար: ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալը իր հպարտությունը հայտնեց այն փաստի վերաբերյալ, որ Պետդեպարտամենտը և Երևանում ԱՄՆ դեսպանատունը կարող են կամուրջ դառնալ մեր տնտեսությունների միջև՝ օգնելով երկու երկրների երկուստեք բարգավաճմանն ու աճին: