Հայաստանը համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն դարձնելու հնարավորությունները քննարկվել են մայիսի 24-ին

Երևան, մայիսի 24, 2017 թ․ – Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան (ՀԵԲԱ) և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) կազմակերպել էին «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն` հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» թեմայով համաժողով Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության նախարարի տեղակալ՝ պրն. Հովհաննես Ազիզյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ՝ տիկին Զարմինե Զեյթունցյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն՝ տիկին Դեբորահ Գրիզերը, Հայաստանում և այլ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ` պրն. Հովհաննես Ազիզյանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն՝ տիկին Դեբորահ Գրիզերը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ՝ տիկին Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց 2017 թվականի զարգացման ռազմավարությունը ու խոսեց պետություն-մասնավոր հատված պոտենցիալ համագործակցության հնարավորությունների մասին, որտեղ կարևորեց հետևյալը.

«Զբոսաշրջությունը Հայաստանում, վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավար¬ման և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: Ներկայումս զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունը հիմնականում ուղղված է համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելության և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ծառայությունների որակի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը»:

Առաջին քայլերն արվում են Հայաստանում զբոսարշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ։ Ոլորտի ներկայացուցիչները, եվրոպական, ամերիկյան և տեղական ընկերությունները բարձրաձայնում են եղած խնդիրների մասին և ստանում են պատասխաններ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ՝ տիկին Զարմինե Զեյթունցյանից։


Ծանոթացե՛ք «Հայաստանում տուրիզմի զարգացման» ներկայացմանը այստեղ՝

tourism strategy presentation thumbnail