Մեր անձնակազմը

Դիանա Սարումովա
Գործադիր Տնօրեն

Դիանա Սարումովան Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրենի պաշտոնը կրում է 2016-ի փետրվարից:

Նա ՓՄՁ և ֆինանսական ոլորտի զարգացման ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ ունի: Մինչ Եվրոպական բիզնես ասոցիացիային միանալը աշխատել է USAID-ի ծրագրերում, մասնավորապես ֆինանսական ոլորտին առընչվող, կազմակերպության զարգացման և շուկայական մրցակցության ծրագրերում՝ որպես գլխավոր ֆինանսիստ և ՓՄՁ զարգացման մասնագետ:

Նա փորձառու է մասնավոր բանկային ոլորտում, աշխատել է որպես ապրանքի զարգացման մենեջեր Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման վարչությունում և որպես գլխավոր մասնագետ կորպորատիվ ֆինանսների բաժնում: Նա սկսել է իր կարիերան 2004 թվականին ռուսական խոշորագույն արտդրական ընկերությունում UralsibNikoil NFC:

Դիանա Սարումովան իր մագիստրոսական աստիճանը ստացել է Մոսկվայի Ռուսաստանի Դաշնության Նախագահական Ակադեմիայից: Նա ուսումնասիրել է Ֆինանսներ և ՓՄՁ վարկավորում Պունայի Բանկային կառավարման հնդկական համալսարանում:

Նաև Միչիգանի համալսարանում ուսումնասիրել է Գնահատման սկզբունքները և ստացել է տնտեսագիտական մագիստրոսի աստիճան Երևանի Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանում: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:


 

Արման Զաքարյան
ՏՏ Մենեջեր

2011 թ-ից “Memcosoft” ՓԲԸ-ի տնօրեն
2006-2011“Memcosoft” ՓԲԸ-ում ծրագրերի ղեկավար
2002-2006  “Epygi Labs am”-ում ծրագրավորող

Արման Զաքարյանը ղեկավարել է տարբեր ՏՏ ծրագրեր և ստեղծել է Հայաստանի Հանրապետության Կրթության, Տրանսպորտի և կապերի նախարարությունների, ինչպես նաև լրատվական կայքեր:

Նաև ստեղծել է կայքեր ռուսական հանրային հեռուստաընկերության, Զենիթ ֆուտբոլային ակումբի և այլոց համար: Արմանը ասպիրանտական աստիճանով ավարտել է Կիբերնետիկայի ֆակուլտետը, որտեղ սովորել է 2001-2013 թթ.:

Հրապարակումներ՝
“Development of program for solving dynamic extremall tasks”  2011


 

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏՏ ղեկավար և Վեբ մասնագետ

2019թ-ից “Հայաստանի Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի” ՏՏ ղեկավար

2007-2011 “Հայաստանի Հելսինկյան կոմիտեի” ՏՏ ղեկավար և ցանցային ադմինիստրատոր

2000-2001 “Միկրորինգ” ՍՊԸ Վեբ ծրագրավորող
1999-2000 “Երեվանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջ” Լաբորանտ

Լիլիթ Մկրտրյանը նախագծել և սպսարկել է բազմաթիվ վեբ կայքեր և բջջային հավելվածներ (“Հայաստանի Հելսինկյան կոմիտեի” կայքը) և այլն։

Լիլիթը 1995-2001 սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Կիբերնետիկայի ֆակուլտետում և 2001թ-ին ստացել մագիստրոսի կոչում։


 

Հերմինե Ֆանյան
Բիզնես Նախագծերի Համակարգող

Հերմինե Ֆանյանը միացել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի թիմին 2018թ․ նոյեմբերին որպես բիզնես նախագծերի համակարգող։

Հերմինեն ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ։ Նա Էրազմուս + փոխանակման ծրագրով սովորել է Բելգիայի Հասելթ համալսարանի Բիզնես տնտեսագիտություն բաժնում։

Հերմինեն պրակտիկա է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում, ինչպես նաև փորձառություն է անցել IAB բիզնեսի միջազգային ակադեմիայում և ՀայԷկոնոմ բանկում։ ԷՊԻԿ միջազգային ամառային դպրոցում մասնակցել է նախագծերի կառավարման դասընթացներին։

Հերմինեն ներգրավված է եղել բազմաթիվ տեղական և միջազգային կամավորական աշխատանքներում, ինչպիսիք են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, Դիջիտեք Էքսպո 2018-ը, «Ծիրանհավաք» բարեգործական միջոցառումը և այլն։ Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական դասընթացների և աշխատաժողովների։

Հերմինեն տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։


 

Էդգար Անդրեասյան
Լոբինգի և Ջատագովության Ղեկավար

Էդգար Անդրեասյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի, ապա՝ մագիստրոսի որակավորում:

2014 թվականից սովորում է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ: 2012 թվականին աշխատանքի է անցել «Գրանդ Լեքս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:

2013-2016թ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ զբաղեցնելով  փորձագետի, առաջին կարգի մասնագետի, իրավաբանի և գլխավոր մասնագետի պաշտոններ:

2019 թվականի հունվար ամսից աշխատում է «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես լոբինգի և ջատագովության ղեկավար:


 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Նախագծի օգնական

Տաթևիկը միացել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի թիմին 2019թ․ սեպտեմբերից որպես նախագծի օգնական։

Նա ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանում։

Մասնակցել է մի շարք մասնագիտական ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, ինչպես, օրինակ՝ ՀՔԻ-ի կողմից կազմակերպված հանրային քաղաքականության ամառային դպրոցը։

Տաթևիկը պրակտիկա է անցել ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում, Անվտանգության խորհրդի գրասենյակում, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանում։

Տաթևիկը ներգրավված է եղել տարբեր կամավորական նախաձեռնություններում, եղել է AEGEE Երևանյան գրասենյակի անդամ։ Ներկայումս նա որպես վերլուծաբան իրականացնում է կամավորական աշխատանք «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ում։

Տաթևիկը տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։