Մասնակցե՛ք 2018թ. նոյեմբերին Պորտուգալիայում հայկական ապրանքների ցուցադրություն-վաճառքին

Հարգելի գործընկերներ,

Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, Պորտուգալիայում Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցչի համագորժակցության արդյունքում, իսպանական «Էլ Կորտե Ինգլես» (El Corte Inglês) առևտրային կենտրոնների ցանցի աջակցությամբ և Պորտուգալիայում ներկրող խոշորագույն կազմակերպության՝ «Սոժենավ» (Sogenave) ընկերության մասնակցությամբ 2018թ. նոյեմբերին նախատեսում է կազմակերպել հայկական ապրանքների (սնունդ և խմիչք) ցուցադրություն-վաճառք։

Ցուցադրություն-վաճառքը կազմակերպվում է հայկական գաստրոնոմիայի համերն ու բույրերը ներկայացնելու նպատակով: Այն տեղի կունենա Էլ Կորտե Ինգլես Լիսաբոն և Վիլա Նովա դե Գայա Պորտո (Porto) քաղաքների առևտրային կենտրոնների սուպերմարկետներում, կտևի 14 օր շարունակ։

2 շաբաթվա ընթացքում պորտուգալացի գնորդներն ու գործարարները բացառիկության հիմունքներով հատկացված տարածքում հնարավորություն կունենան բացահայտելու հայկական արտադրության ապրանքատեսակները:

Միաժամանակ, արտահանման հնարավորություններ և նպատակ ունեցող հայաստանյան բոլոր ընկերությունների համար կկազմակերպվեն B2B հանդիպումներ՝ հնարավոր գնորդների և մեծածախ ներկրողների հետ:

Միջոցառումը մեծ հնարավորություն կընձեռի նաև խորացնելու Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրային կապերն ու ընդլայնելու ապրանքաշրջանառության ծավալները՝ հայկական արտադրության լավագույն ապրանքների համար բացելով Արևմտյան Եվրոպայի շուկայի դռները։

Կից ներկայացված են Պորտուգալիա արտահանման հնարավորությունները և առավելությունները։

Խնդրում ենք միջոցառմանը մասնակցության հետաքրքրության դեպքում մինչև 2018թ. ապրիլի 3-ը a.mkrtchyan@dfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ընկերության կատալոգը և գնացուցակը, ինչպես նաև՝ լրացված կից ձևաչափը (Forma 1)։ Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 011597800 կամ 091119001։

Ձև 1
Պորտուգալիա արտահանման հնարավորությունները և առավելությունները