ԲիզՊաշտպան․am էլեկտրոնային հարթակի շնորհանդեսը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 15-ին

Նոյեմբերի 15-ին, ժամը 10:00-ին սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Բիզ Պաշտպան» (www.bizprotect.am) էլեկտրոնային հարթակի շնորհանդեսին:

Նշված հարթակը ստեղծվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) և Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) հետ համատեղ իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Հարթակը հնարավորություն է ընձեռնում վերհանել Հայաստանում բիզնեսի խոչընդոտները, հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերն ու նպաստել այդ խնդիրների հետագա լուծմանը։

Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը և միջոցառման մասին հավելյալ տվյալներն իմանալ էլեկտրոնային նամակ հղելով info@eba.am հասցեին կամ պարզապես զանգահարելով 098 67 37 67: