Հուլիսի 14-ին ՓՄՁ Զարգացման Խորհրդի նիստին Եվրոպական բիզնես ասոցիացիան բիզնեսին առնչվող օրենսդրական խնդիրներ վերհանեց

Երևան, հուլիսի 14, 2017թ․ – Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց քննարկումներին՝ ՀՀ Կառավարությունում անցկացված Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Խորհրդին նիստին, կայացված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Քննարկումների ընթացքում Եվրոպական բիզնես ասոցիացիան վերհանեց վերջերս տեղական տուրքերի և վճարների օրենքում փոփոխության առաջացրած խնդիրները, ըստ որի` ալկոհոլի և ծխախոտի վաճառքի, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպման համար տեղական տուրքի հաշվարկման հիմք է ընդունվելու ընդհանուր շինության չափը:

ՓՄՁ-ների համար հարկաչափերը տարբերակելու և նվազեցնելու նախաձեռնությունը ողջունելի է, սակայն օրենքում “ընդհանուր շինություն” տերմինը խնդիրներ է առաջ բերում: Վարչապետը հանձնարարեց Երևանի քաղաքապետարանին վերանայել խնդիրը և հանդես գալ նոր առաջարկով:

Հաջորդիվ քննարկվեցին հարցման արդյունքները, որն առաջարկում է հարկերի կամ հաշվարկների ուշացման համար նախազգուշացումը որպես նախնական վարչական պատասխանատվության միջոց սահմանելը: Եվրոպական Բիզնես Ասոցիացիան բարձրաձայնեց այն խնդիրը, որ եթե հարկատուն կատարում է տեխնիկական սխալ, որը չի հանգեցնում հարկաչափի նվազեցմանը, կիրառվում են մեղմ վարչական տուգանքներ: Վարչապետը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեին վերանայել խնդիրը և հանդես գալ նոր առաջարկով: Վարչապետը հանձնարարեց հարցում անցկացնել բիզնեսների շրջանում` հասկանալու նրանց կարծիքը այլ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման մասին ի հավելումն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հետապնդման ենթակա տնտեսական հանցագործությունների շարքի ապաքրեականացման շրջանակներում արդեն  առկա չորս տնտեսական հանցագործությունների: