Աշխատանքային իրավունք․ սեմինարների շարք
«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը վերսկսում է սեմինարների և քննարկումների շարքը՝ նվիրված աշխատանքային իրավունքի ոլորտին։
Հոկտեմբերի 4
Աշխատանքային պայմանագրերի լուծումը
Ամփոփ նկարագիր․Աշխատանքային պայմանագրերի լուծումը պայմանագրի ժամկետը լրանալու, աշխատողի՝ կենսաթոշակի իրավունք ստանալու, համապատասխան հաստիքը կրճատելու և աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքերով. իրավական ռիսկեր, դատական պրակտիկայի վերլուծություն և հնարավոր լուծումներ:
Հոկտեմբերի 31
Աշխատանքային պայմանները
Ամփոփ նկարագիր․Առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով չպահպանելու հետևանքները. ֆինանսական և այլ ռիսկերը։
Խոսնակներ
«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գլխավոր տնօրեն, փաստաբան, խորհրդատվական և աստաբանական գործունեության ավելի քան 15-ամյա փորձ աշխատանքային իրավունքի ոլորտում, ներառյալ աշխատանքային վեճերով դատական ներկայացուցչություն, «Աշխատանքային պայմանագրեր», «Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի և ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ, մի շարք այլ ձեռնարկների և հոդվածների հեղինակ:
«Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, փաստաբան, ունի շուրջ 10-ամյա փորձպայմանագրային և աշխատանքային վեճերի ոլորտներում , իրականացնում է հաճախորդների շահերի պաշտպանություն և ներկայացուցչություն վարչական վարույթների ու աշխատանքային վեճերով դատավարության շրջանակներում, վարում է անհատական և խմբակային դասընթացներ Աշխատանքային իրավունքի ոլորտում՝ կազմակերպության ղեկավարների, ՄՌ կառավարիչների և ԲՈՒՀ-երի ուսանողների և իրավաբանական կլինիկաների ուսանողների համար, ICLG ընկերության «Աշխատանքային իրավունք» թեմայով Հայաստանի էջի (“Employment and Labor Law”) 6-րդ և 7-րդ հրատարակությունների համահեղինակ:
Սեմինարները հասցեագրվում են ձեռնարկությունների տնօրեններին և Մարդկային ռեսուրների կառավարման (HR)մասնագետներին: Սեմինարներին մասնակցող Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչները կստանան 10 % զեղչ յուրաքանչյուր սեմինարի համար։
Սեմինարները տեղի կունենան «Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ II» դահլիճում։ Աշխատանքային լեզուն՝ հայերեն (առանց թարգմանության)։
Սկիզբը՝ ժամը 10։00-ին
Արժեքը՝
Մասնակցություն մեկ սեմինարի – 29.000 ՀՀ դրամ
Մասնակցություն երկու սեմինարի – 50.000 ՀՀ դրամ
Գրանցման վերջնաժամկետները՝ 27 սեպտեմբերի (սեմինար 1), 24 հոկտեմբերի (սեմինար 2)։
Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝ Երևան, Չարենցի 1, 207 սենյակ, հեռ.՝ 060278888, 010575121, էլ. հասցե՝ info@dialog.am.
Սեմինարների ծրագիրը