Հունվարի 20-ին Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստին։ Նիստին նաև մասնակցում էին հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ:
Եվրոպական բիզնես ասոցիացիան պատրաստվում է ավելի շատ առաջարկներ ներկայացնել նոր Հարկային օրենսգրքի վեաբերյալ։ Մինչ այսօր, Եվրոպական բիզնես ասոցիացիան ակտիվորեն աշխատում էր օրենսդրական առաջարկների մշակման և զարգացման ուղղությամբ։
Այնուամենայնիվ, այս պահին արդեն իսկ հաստատված ՀՀ հարկային օրենսգրքում կտրուկ փոփոխություններ չեն ակնկալվում։ Բացի այդ, դեռ Հայաստանում գործող բիզնեսների բարենպաստ գործունեության համար որոշ փոփոխություններ առաջ մղելու հնարավորություն կա։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ պետք է նշել այն, որ որոշվել է շարունակել հարկային օրենսդրության բարելավումների կարգավորման ուղղությամբ առաջարկների քննարկումները, մասնավորապես ՀՀ նոր հարկային օրենսգրքի վերաբերյալ և քննարկել արդյունքները խորհրդի հաջորդ նիստին։