Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեզը Եվրոպական բիզնես ասոցիացիայի հիմնադիր անդամ ընկերությունների համար ներկայացրել է շնորհանդես տարածաշրջանային և գլոբալ տնտեսական ցնցումների կոնտեքստում Հայաստանի համար քաղաքականության փոփոխության մասին:
Ապա բիզնեսների կողմից քննարկվել են նաև այլ համապատասխան հարցեր, մասնավորապես, հարկային նոր օրենսգրքի նախագծի, բիզնեսի զարգացման ռիսկերի եւ հնարավորությունների և տեղեկատվական թափանցիկության հարցերը:
Շնորհանդեսին ներկա էին և ակտիվորեն մասնակցել էին քննարկմանը հայ-բրիտանական գործարարության պալատի (ABBC), հայ-իտակալան առևտրաարդյունաբերական ասոցիացիայի (AIACI), հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCI France Armenie), գերմանական տնտեսական միավորման (DWV) անդամ ընկերությունները և այլոք։