Նոյեմբերի 20-ին ԵԲԱ Հայաստանը կազմակերպեց «Կլոր սեղան քննարկում Հարկային վարչարարության և օրենսդրության շուրջ»

Երևան, նոյեմբերի 20, 2019թ․- ԵԲԱ Հայաստանը կազմակերպեց «Կլոր սեղան քննարկում Հարկային վարչարարության և օրենսդրության շուրջ»՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ԵՄ բիզնեսի զարգացման ուժեղացում» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը ներկա էին պետական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ, ԵԲԱ-ի անդամներ, գործընկերներ և ապագա գործընկերներ, ինչպես նաև Գերմանական բիզնես ասոցիացիայի (DWV) և Հայ-իտալական առևտրի պալատի անդամները։ Ընդհանուր առմամբ, մոտ 100 միջազգային և տեղական մեծ, միջին և փոքր ընկերություններ մասնակցեցին Կլոր սեղան քննարկմանը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան պրն․ Գրեգորի Ցուրիսը (Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ) և պրն․ Վարոս Սիմոնյանը (ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար):

Պետություն-մասնավոր երկխոսության ընթացքում կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես՝ պրն․ Արման Պողոսյանը (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ), պրն․ Հրաչյա Մուրադյանը (ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝ տկն․ Յուլիա Ուստյուգովան (Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ) և տկն․ Անահիտ Բասենցյանը (Համաշխարհային բանկի հարկային թիմի խորհրդատու) ելույթ ունեցան հարկային քաղաքականության, կառավարման, վարչարարության և ապագայում իրականացվելիք ծրագրերի և գաղափարների վերաբերյալ։ Հանդիպումը համակարգեց ԵԲԱ-ի Խորհրդի անդամ կազմակերպության՝ EY Հայաստանի ներկայացուցիչ պրն․ Կամո Կարապետյանը (Հարկային ծառայությունների ղեկավար), ով նաև հանդես եկավ «Տրանսֆերային գնագոյացում․ նոր կարգավորումներ» թեմայի վերաբերյալ ելույթով։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ԵԲԱ-ի անդամները բարձրաձայնեցին բիզնես միջավայրի բարելավմանը առնչվող հարցեր։ ԵԲԱ-ի կողմից կազմակերպված միջոցառման՝ սուրճի ընդմիջումը հովանավորվում էր ԵԲԱ-ի գործընկեր “ԻՄ ՔԱՖՖԵ” ընկերության կողմից, որը հանդիսանում է “Քաֆֆե Դիեմմե” բրենդային սուրճի միակ և էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։

Round Table Discussion on Tax Administration and Legislation Protocol