Երևան, հունիսի 10, 2017 – Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) կազմակերպեցին պետական գնումների ոլորտի օրենսդրական վերջին փոփոխությունների, առնչվող խնդիրների ու ռիսկերի վերաբերյալ ներկայացումն ու քննարկումը։
ԵԲԱ-ի, ԻՏՁՄ-ի և ԻՀԱ-ի ներկայացուցիչները ողջունեցին ներկաներին և ներկայացրեցին միջոցառման օրակարգում ներկայացված խնդիրները։
Հանրային գնումների վերաբերյալ ներկայացումներից հետո, հերթը հարց/պատասխան սեսիայինն էր, որի ընթացքում բիզնես համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան պարզաբանումներ ստանալու պետական գնումների ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխությունների և այդ արդյունքում հնարավոր խնդիրների ու ռիսկերի մասին ներկա փորձագետներից։
«Պետական գնումների ոլորտի օրենսդրական վերջին փոփոխությունների և խնդիրների ու ռիսկերի ներկայացում» միջոցառումը իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում։
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը գործարկվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիում) հետ համագործակցությամբ: «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: