Երևան, նոյեմբերի 13, 2017թ․ – Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ կայացած եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստին։
Նիստին քննարկվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, որոնցից է հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու դեպքերում պատասխանատվությունը խստացումը, նշվել է նաև որ պատասխանատվության խստացումը զուգակցվելու է խախտումների արձանագրման մեխանիզմների կատարելագործմամբ: Տուգանքները կիրառվելու են այն պարագայում, երբ դրանք կզուգակցվեն տեսանկարահանմամբ: Այնուամենայնիվ, ծավալված ակտիվ երկխոսության ընթացքում ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել ընդունել բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից հնչեցված մի շարք կառուցողական առաջարկներ: