Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի Խորհուրդ 2017-2018

     

Ն․ Գ․ պարոն ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻ
Պատվավոր Նախագահ

Ն․ Գ․ պարոն Պյոտր Սվիտալսկին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնին նշանակվել է 2015թ․ սեպտեմբերին։ Մինչ այդ, աշխատել է Եվրոպայի Խորհրդում քաղաքականության ծրագրավորման տնօրենի պաշտոնում։ Նա նաև եղել է Եվրոպայի Խորհրդում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը, զբաղեցրել Լեհաստանի արտաքին գործերի փոխնարարի պաշտոնը: Պարոն Սվիտալսկին աշխատել է ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում:


ՋԻՈՎԱՆՆԻ ՌԻՉԻՈՒԼԻ
Խորհրդական

Հռոմի Լա Սապիենցա համալսարանում իրավաբանի աստիճան ստանալուց հետո, Ջիովանի Ռիչիուլին անցավ Իտալիայի դիվանագիտական ծառայության։ Նա պատասխանատու էր Եթովպիայի և Մարոկկոյի դեսպանատներում առևտրային գործերի և համագործակցության զարգացման ոլորտների համար, իսկ 1990 թվականից սկսած աշխատում էր՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարության արտակարգ օգնության բաժնում։ Ռիչիուլին զբաղեցրել է խորհրդականի պաշտոնը Ճապոնիայիում Իտալիայի դեսպանատանը (Արտաքին գործեր) և 1998թ․ Եվրոպական Միության Իտալիայի մշտական ներկայացուցչությունում (Առևտրային հարցեր, Էներգետիկա և Միջատլանտյան հարաբերություններ)։ 2001 թվականից նա ղեկավարում է Կիպրոսի, Ֆրանսիայի, Հունաստանի, Վատիկանի Սուրբ Աթոռի նվիրակության, Մալթայի, Մալթայի Ինքնիշխան Ուխտի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Իսպանիայի և Թուրքիայի հետ հարաբերությունների համար իրավասու Նախարարության գրասենյակը։ Շվեդիայում Իտալիայի դեսպանատանը որպես առաջին խորհրդական ծառայելուց հետո 2007 թվականին Ջիովանի Ռիչիուլին նշանակվել է Ուզբեկստանում Իտալիայի դեսպան և Տաջիկստանում ոչ ռեզիդենտ դեսպան: 2013-2018 թթ․ եղել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան:


ԼԵՎՈՆ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Նախագահ

Լևոն Իսրաելյանը երկար ժամանակ զբաղեցնում էր կոմերցիոն տնօրենի պաշտոնը Հայաստանի առաջատար հեռուստահաղորդակցական ընկերություններից մեկում։ Սկսած 2014 թ․-ից Լևոնը հանդիսանում է Հայ-Իտալական Առևտրարդյունաբերական Ասոցիացիայի տնօրենը։ Ասոցիացիան խթանում է երկու երկրների միջև գործարար կապերի աջակցմանը և զարգացմանը։ 1993-1998 թթ․ Լևոնը սովորել է Իտալիայի Վենետիկ քաղաքում, իսկ հայրենիք վերադառնալուց հետո նաև ավարտել է Երևանի Պետական Համալսարանը 2000 թ․-ին։ Լինելով մասնագիտացված մասնավոր հատվածի գործունեության մեջ՝ Լևոնը խորը տիրապետում է մասնավոր ընկերությունների պահանջներին և այն խնդիրներին, որոնց բիզնեսը կարող է բախվել։


ՋՈՐՋ ԲԼԻԿԱՍ
Խորհրդի անդամ

Պարոն Ջորջ Բլիկասը ծնվել 1973-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մասնագիտությամբ էլեկտրոնային ինժեներ է, սակայն բացի այդ 2008 թվականից ունի Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի մագիստրոսի աստիճան ֆինասների ոլորտում: Մի քանի տարի  տեղական ՏՀՏ ՓՄՁ-ներում հեռահաղորդակցման և ՏՏ ոլորտում աշխատելուց հետո 1999-ին միացել է Ինտրաքոմ ընկերությանը: 2002-ից սկսած ապրել է արտերկրում՝ սկզբում աշխատելով որպես տեխնիկական գծով տնօրեն Սկոպյեի Ինտրաքոմ ՓԲԸ-ում, իսկ 2007-ից՝ որպես տեխնիկական գծով տնօրեն Մոսկվայում՝ ՙԻնտրաքոմ Սվյազ՚ ՓԲԸ-ում: 2009-ին նշանակվել է ալբանական ՙԻնտրաքոմ Տելեկոմ՚-ի գլխավոր տնօրեն, իսկ 2014-ից միաժամանակ նաև ՙԻնտրաքոմ Հայաստան՚ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն: Պարոն Բլիկասը նաև անդամակցում է Աթենքի ՙԻնտրաքոմ Տելեկոմ՚-ի,  ՙԻնտրաքոմ Հայաստան՚ ՓԲԸ-ի, Ալբանական Հելլենական Բիզնես Ասոցիացիայի, Ալբանական Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ցանցի և Ալբանական ՙԻնֆոքոմ՚ Հեռահաղորդակցություն ֆորումի կազմակերպչական կոմիտեի խորհուրդներին: