Երևան, ապրիլի 20, 2018 թ․ – Եվրոպական բիզնես ասոցիացիան Հայաստանում մեկնարկում է «Հանդիպիր ԵՄ դեսպաններին» նոր նախաձեռնություն։
Առաջին հանդիպումը մեկնարկեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական բիզնես ասոցիացիայի Պատվավոր Նախագահ, Ն․Գ․ դեսպան պրն․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին։
Հանդիպումը տեղի է ունեցել Դաբլ Թրի բայ Հիլթոն Երևան Կենտրոն հյուրանոցի աջակցությամբ։
Ինչպես նշվել է 2-րդ Գագաթնաժողովի ընթացքում, Եվրոպական բիզնես ասոցիացիան պարբերաբար կազմակերպելու է հանդիպումներ իր անդամների և Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ։