Երևան, մարտի 17, 2018 թ․ – Մարտի 12-16-ը Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցել է անդամակցությամբ բիզնես կազմակերպությունների (BMO) ակադեմիայի երկրորդ փուլին, որի շրջանակներում կայացել է ուսումնական այց դեպի Ավստրիա և Չեխիա։ BMO Academy-ն կազմակերպվել ԵՄ կողմից ֆինանասավորվող SMEDA նախագծի շրջանակներում։ Վիեննայում և Բռնոյում Եվրոպական բիզնես ասոցիացիան ներկայացնող բիզնեսի զարգացման ղեկավարը հանդիպել է ավստրիական և չեխական մի շարք պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվ ներգրավված են նշված երկրներում բիզնեսի զարգացման, արտահանման խթանման, սկսնակ բիզնեսների և ՓՄՁ-ների աջակցության և հանրային-մասնավոր երկխոսության գործընթացներում։ Ավստրիայի և Չեխիայի գործընկերիների հետ տեղի ունեցած արդյունավետ հանդիպների ընթացքում բացահայտվել է համագործակցության հնարավորությունների ներուժը։ Ապագայում ակնկալում ենք բեղմնավոր համագործակցություն։