Մայիսի 8-ին ԵԲԱ Հայաստանը մեկնարկեց առցանց հանդիպումների սկիզբը ԵԲԱ-ի անդամների և գործընկերների միջև` քննարկելու COVID19-ի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս նախաձեռնության նպատակն է հասկանալ, թե ինչպես պետք է մասնակիցներն առաջ շարժվեն և նվազագույն կորուստներով հաղթահարեն հետհամավարակային ժամանակահատվածը։ Հանդիպման ընթացքում անդամները իրենց փոխանակվեցին տեղեկատվությամբ իրենց գործունության ոլորտում առակ իրավիճակի վերաբերյալ, նաև մտքեր հնչեցին, թե ինչպես կարելի է շարունակել գործունեությունը նոր իրականության համաձայն:
Բացման խոսքով հանդես եկավ ԵԲԱ-ի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, որից հետո խոսքը տրվեց բանախոսներին: Մասնավորապես ելույթ ունեցան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի («Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, «Հայաթ Փլեյս Երևան» հյութանոցի («Ինտերարմ-Մ» ՍՊԸ) գլխավոր տնօրեն Ստանիսավ Ստոջիչը, «Գուդ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնորեն Արտաշես Տոնոյանը, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի վարկային վարչության պետի տեղակալ, ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետ, պարոն Արա Մակարյանը, «Սոֆթլայն Արմենիա» ՍՊԸ-ից Քրիստինա Միքայելյանը և «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց առկա իրավիճակի, տարբեր ոլորտների վրա դրա ազդեցության և հնարավոր կանխատեսումների մասին: Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով: