ԵԲԱ-ն մասնակցեց ԵԱՀԿ-ի առևտրի դյուրինացման սեմինարին Տաջիկստանում

Դուշանբե, նոյեմբերի 22, 2017թ․ – Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ) հրավիրել է Եվրոպական բիզնես ասոցիացիան Տաջիկստանում անցկացվող առևտրի խթանման սեմինարին ներկայացնելու հանրային-մասնավոր հատվածների երկխոսության, բիզնեսի լոբբինգի և շահերի պաշտպանության ուղղությամն իրականացված գործունեությունը։

Սեմինարի առաջին օրվա ընթացքում քննարկվել են առևտրի դյուրինացման գործընթացների պարզեցման տարածաշրջանային մոտեցումները։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի լոբբինգի և շահերի պաշտպանության մասնագետ Ստելլա Միքայելյանը ներկայացրեց Հայաստան|ում հանրային-մասնավոր երկխոսության ոլորտում իրականացվող  հիմնական քայլերը։