Երևան, հոկտեմբերի 20, 2017թ․ – «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է բիզնես նախաճաշ, որին հրավիրված էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար պրն․ Արտակ Շաբոյանն ու բիզնես համայնքի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում ներկաների կողմից արծարծվել են մրցակցության ոլորտի առկա հարցերն և պոտենցիալ մարտահրավերները։
Մասնավորապես, հանդիպմանն ընթացած քննարկումները վերաբերել են մրցակցային դաշտում առկա իրավիճակին, ոլորտի բարեփոխումներին, ձեռնարկությունների գործունեությանը հավասար իրավունքների ապահովմանն, արդար մրցակցության պայմանների ստեղծմանը։
Հրավիրվածները նաև հնարավորություն են ունեցել ուղղել ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց մտահոգող հարցերն ու ստանալ համապատասխան պատասխաններ և մեկնաբանություններ պրն․ Շաբոյանի կողմից։
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը գործարկվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիում) հետ համագործակցությամբ: «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: