Երևան, սեպտեմբերի 30, 2017 թ․ – Սեպտեմբերի 28-ին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) նախագծի աջակցությամբ Հունաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Ավստրիայից, Միացյալ Թագավորությունից և Նիդեռլանդներից ընկերությունների ներկայացուցիչներից պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մասնակցելու 2017 թ․-ի “DigiTec EXPO” ցուցահանդեսին։
Պատվիրակների համար կազմակերպվել են այցեր տեղական ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտները ներկայացնող ընկերութունները։ Այցերի ընթացքում անցկացվեցին երկկողմանի B2B հանդիպումներ․ ընկերությունները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները և քննարկելու պոտենցիալ համագործակցության եզրերը։ Եվրոպայից ժամանած որոշ ընկերություններ նաև հանդիպումներ ունեցան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ առողջապահության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ։
Սեպտեմբերի 29-30 Երևանում “Digitec EXPO 2017”-ի շրջանակներում կազմակերպվել էր «Ճշգրիտ ճարտարագիտությոյն և ՏՏ․ ԵՄ-Հայաստան հնարավորություններ» թեմայով սեմինար: DigiTec Expo 2017-ին մասնակցելու հրավեր ստացած եվրոպական ընկերությունների պատվիրակության անդամները համապատասխան թեմաներով ցուցադրեցին պրեզենատիցաներ և ներկայացրեցին իրենց ընկերությունների փորձը:
«Ճշգրիտ ինժիներիա և ՏՏ, ԵՄ-Հայաստան հնարավորություններ» թեմայով սեմինարը մասնակիցներին տրամադրեց B2B- ի հնարավորություններ թե՛ միմյանց միջև, թե՛ տեղացի գործընկերների հետ: Սեմինարն այցելեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար պարոն Դավիթ Տոնոյանը: SMEDA ծրագրի ղեկավար Եվա Մարիա Նահերը ներկայացրեց վերջերս գործարկված http://www.engineering-armenia.am կայքը, որի նպատակն է աջակցել Հայաստանում գործող ճշգրիտ ճարտարագիտությամբ զբաղվող ընկերություններին:
Սեպտեմբերի 29-ին, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ անցկացվող DigiTecExpo ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց նեթվորքինք միջոցառում ճշգրիտ ճարտարագիտության և ՏՏ ոլորտները ներկայացնող 9 եվրոպական ընկերությունների և Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամների համար։ Միջոցառմանը ներկա էին նաև այն երկրների (Լիտվա, Հունաստան, Գերմանիա, Ավստրիա, Միացյալ Փագավորություն) դեսպաններն ու տնտեսական խորհրդականները, որոնցից ցուցահանդեսին եկան մասնակցելու վերոնշյալ պատվիրակությունում ընդգրկված ընկերությունները: