«ԵՄ-ն ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ» Շաբաթ

ԵՄ-ն ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ շաբաթը նախաձեռնել և աջակցել է Հայաստանում ԵՄ Պատվիրակությունը, փոքր և միջին բիզնեսի եվրոպական կազմակերպությունը (UEAPME) և Եվրապալատը (Եվրոպական Առևտրաարդյունաբերական Պալատների Ասոցիացիա) East Invest 2 նախագծի շրջանակներում։

Հիմնական նպատակն է հանրային-մասնավոր երկխոսության զարգացումն է Հայաստանում։ ԵՄ-ն ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ շաբաթվա ընթացքում քննարկվել են նաև բիզնես գործունեության հիմնական խոչընդոտները Հայաստանում և դրանց հաղթահարման ուղիները։  

Այլ ներկայացված խնդիրների թվում էին՝
– արտահանման խթանումը,
– մասնագիտական մոտեցումներն ու խելացի լուծումները,
– նոր ֆինանսական գործիքների իրագործումը։