2017 թ. հոկտեմբերի 13- ին EY (նախկինում` «Էրնսթ ընդ Յանգ») ընկերությունը անցկացնելու է «Տրանսֆերային գնագոյացում. հիմնական մարտահրավերները եւ հաջորդ քայլերը» սեմինարը։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել Հարկային օրենսգրքում ներկայացված Տրանսֆերային գնագոյացման նոր կանոնները, մշակվող Կառավարության որոշումները, գործնական հարցերը, ներկայացնել օրինակներ և առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ: Դուք կստանաք հետևյալ հարցերի պատասխանները`
- Ո՞ր ընկերություններին են վերաբերում փոփոխությունները:
- Ո՞ր գործարքներն են ենթակա վերահսկման` համաձայն նոր կանոնների:
- Ինչպե՞ս որոշել վերահսկվող գործարքների շուկայական գները:
- Որո՞նք են օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու արդյունքում առաջացող հնարավոր հետևանքները և ռիսկերը:
- Ի՞նչ քայլեր է պետք արդեն իսկ իրականացնել օրենսդրությանը համապատասխանելու համար:
Միջոցառումը հնարավորինս տեղեկատվական և կիրառական դարձնելու համար մենք հրավիրել ենք ՀՀ Հարկային Ծառայության ներկայացուցիչներին, ովքեր զբաղվում են տրանսֆերային գնագոյացման հարցերով:
Այս առիթով, միջոցառման մասնակիցները յուրահատուկ հնարավորություն կունենան քննարկելու իրենց մտահոգող հարցերը EY ընկերության Գործընկերների հետ, ովքեր նշանակալի փորձ ունեն ԱՊՀ-ում տրանսֆերային գնագոյացման ոլորտում, ինչպես նաև Հարկային Ծառայության և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Սեմինարը նախատեսված է ընկերությունների ղեկավարների, ֆինանսական մենեջերների, գլխավոր հաշվապահների և հարկային մենեջերների համար:
Սեմինարը կանցկացվի ռուսերեն լեզվով: Մասնակցությունը անվճար է: Նախնական գրանցումը պարտադիր է:
Մանրամասների համար՝ http://www.ey.com/Publication/vwLUAssets/EY-invitation-to-seminar-on-transfer-pricing-13-october-2017-arm/$FILE/EY-invitation-to-seminar-on-transfer-pricing-13-october-2017-arm.pdf