Հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ընդունել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից:
Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) հետ համատեղ ներկայացրել են Կառավարությանը ներկայումս ստեղծվող ազդարարների հարթակի հիմնական գաղափարը։
Հարթակը կապահովի ազդարարների 100%-անոց գաղտնիություն։ Այն մեծ հնարավորություն է ընձեռում բիզնեսին սեփական խնդիրները ներկայացնելու կոնֆիդենցիալ եղանակով և հետևելու տրվող համապատասխան լուծումներին։
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: