Երևան, մայիսի 24-ին, 2017 թ – Եվրոպական Բիզնես ասոցիացիան և ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում կազմակերպում են “Քարտեզագրելով Հայաստանը որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոն: հնարավորություններ, մարտահրավերներ, և ուղի” ֆորումը:
Արդեն մի քանի տարի է ինչ զբոսաշրջության ոլորտը առանցքային է Հայաստանի համար՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական աճը, զարգացնել տնտեսությունը հեռավոր վայրերում և, ի վերջո, կրճատել աղքատությունը երկրում: Հայաստանն ունեցել է մի շարք հաջողություններ, սակայն, դեռ շատ բան պետք է արվի, որպեսզի Հայաստանը համապատասխանի «Համաշխարհային կարգի տուրիստական վայր» կարգավիճակին:
Միջոցառման ընթացքում մասնակիցները կլսեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Եվրոպական Միությունից և Կառավարությունից պաշտոնատար անձանց խոսքը՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներկայիս վիճակի և զարգացման ռազմավարության վերաբերյալ: ՀՀ զբոսաշրջության նախարարության տնտեսական զարգացման և ներդրումների կոմիտեի ղեկավար Տիկին Զեյթունցյանը կներկայացնի 2017 թվականի Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը և կխոսի հանրային-մասնավոր համաքործակցության հնարավորությունների մասին: Վերջում տեղի կունենա հարց ու պատասխան, որին կհաջորդի գինով և պանրով ընդունելություն :
Երբ` Մայիսի 24, 2017 ժամը 17:00- 19:30
Որտեղ` Արմենիա Մարիոթ հյուրանոց, Արարատ Հոլ