Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի հիմնական անդամները արտերկրյա և հայկական բիզնեսներն են, որոնք ունեն կա՛մ հայաստանյան, կա՛մ օտարերկրյա կապիտալ և հետաքրքրված են Ասոցիացիայի գործունեության մեջ: Եվրոպական Բիզնես Ասոցիացիային կարող են անդամակցել թե՛ առևտրային, թե՛ ոչ առևտրային անհատները և կազմակերպությունները:
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Յուրաքանչյուր իրավական մարմին կամ անհատ, ով ըստ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի Անդամակցության խորհրդի հիմնավոր կարծիքով՝
- Կիսում է Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի նպատակները,
- Ունակ է գործելու Ասոցիացիայի կողմից տրամադրված պահանջներին համապատասխան:
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպական Բիզնես Ասոցիացիային անդամկցելու տևողությունը մեկ տարի է: Այն հաշվվում է անդամակցության վճարման օրից սկսած՝ 12 ամիս: