Հայաստանում գործող 14 բիզնես ասոցիացիաները ստորագրել են փոխըմբռման հուշագիր

Երևան, հունիսի 17, 2016թ․ – Հայաստանյան բիզնես ասոցիացիաների կողմից ստորագրվել է փոխըմբռնման համաձայնագիր Հայաստանում բիզնեսի զարգացման համար կարևորագույն խնդիրների վերաբերյալ:

ԲԵՌՆԵԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ 

Սույն հուշագրի գլխավոր անդրադարձը այն հինգ խնդիրներն են, որոնք, ըստ հայաստանյան բիզնես ասոցիացիացիաների, ամենակարևորներն են: Դրանք են՝

  1. Մաքսազերծման գործընթացը,
  2. Հարկային համակարգը,
  3. Հավասար իրավունքներ, մրցակցություն և մենաշնորհ,
  4. Հանրային գնումների թափանցիկությունը և ժամկետները,
  5. Դատական համակարգը:

Բիզնես ասոցիացիաները համաձայնության են եկել միավորելու իրենց ուժերը և տանելու հետագա աշխատանքներ վերոնշյալ 5 կետերի զարգացման համար:

2016 թ. Հուլիսին Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները» գործարարական ֆորումի ընթացքում փոխըմբռնման հուշագիրը ներկայացվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով էլ պատրաստակամություն հայտնեց աջակցել հայաստանյան բիզնես ասոցիացիաներին և համագործակցել առաջնային խնդիրների լուծման հարցում:

Եվրոպական Բիզնես Ասոցիացիան կշարունակի վերոնշյալ խնդիրների զարգացման և տարվող աշխատանքի մասին բիզնես միջավայրին համապատասխան տեղեկատվություն ապահովելը:

MoU of 14 (1-2)