Երևան, դեկտեմբերի 15, 2017թ․ – Այսօր տեղի է ունեցել Եվրոպական բիզնես ասոցիացիայի երկրորդ գագաթնաժողովը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար և Եվրոպական բիզնես ասոցիացիայի պատվավոր նախագահ Ն․Գ․ պարոն Պյոտր Սվիտալսկին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ պարոն Գարեգին Մելքոնյանը ազադարարեցին Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնածողովի պաշտոնական բացումը: Օրը խորհրդանշական է ասոցիացիայի համար․ պարոն Սվիտալսկին և պարոն Մելքոնյանը պարոն Լյուկ Դիվինի հետ միասին երկու տարի առաջ ազդարարեցին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ստեղծումն ու տվեցին պաշտոնական մեկնարկը: Բացման արարողության ընթացքում ներկայացվեցին նաև ԵՄ-Հայաստան գործարար հարաբերությունները, ինչպես նաև գործարարների համար Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) համաձայնագրի կարևորությունը:
ԵԲԱ-ի փոխնախագահ պարոն Ջորջ Բլիքասը նշեց երկրկում նոր ներդրողների համար բարենպաստ գործարար միջավայրի կարևորությունը, ինչպես նաև ընդգծեց հանրային-մասնավոր երկխոսության (PPD) շրջանակներում իրականցվող գործունեությունը և դրա դերը ներդրումային միջավայրի բարելավման համար:
ԵԲԱ գործադիր տնօրեն տիկին Դիանա Սարումովան ներկայացրեց 2017 թ․ ասոցիացիայի հիմնական արդյունքները և ձեռքբերումները, ինչպես նաև 2018 թ. գործունեության և միջոցառումների պլանը: Նա նաև ներկայացրեց 2017 թ. ԵԲԱ-ի Ֆինանսական հաշվետվությունը: Ֆինանսական աուդիտի հաշվետվությունը նույնպես ներկայացվել է գագաթնաժողովին:
ԵԲԱ-ի խորհրդի նոր անդամները հաստատվել են Գագաթնաժողովի կողմից․ դրանք են`Ավանգարդ Motors (Mercedes-Benz Armenia), Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ջեյ-Թի-Այ Արմենիա և Լակտալիս Արմա “Պրեզիդենտ” ընկերությունները:
Այսպիսով, ԵԲԱ 2-րդ գագաթնաժողովն հաստատել է ասոցիացիայի խորհրդի հետևյալ կազմ.
1. ABBC – Հայ բրիտանական գործարար պալատ
2. AIACI – Հայ-իտալական առևտրային եւ արդյունաբերական ասոցիացիա
3. CCI France Armenie – Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատ
4. DWV – Գերմանական բիզնես ասոցիացիա
CASOK Չեխ-հայ-սլովակ առևտրի պալատը նշանակվել է որպես ԵԲԱ խորհրդի դիտորդ՝ ըստ ԵԲԱ կանոնադրության
5. Ավանգարդ Մոթորս (Mercedes-Benz Armenia)
6. Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա
7. Ինտրաքոմ Հայաստան
8. Ջեյ-Թի-Այ Արմենիա
9. Լակտալիս Արմա “Պրեզիդենտ”
ԵԲԱ 2-րդ գագաթնաժողովին հաջորդեց տոներին ընդառաջ ընդունելոություն և հյուրասիրություն ասոցիացիայի անդամների, բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Երեկոն առանձնահուկ էր նաև ԵՄ անդամ երկրների ազգային պարերով, որոնք ներկայացվել էին միջոցառման ընթացքում։