Երևան, սեպտեմբերի 17, 2017թ․ – Առևտրին և ներդրումներին նվիրված ԵՄ բազմաոլորտային «Եվրոպան Հայաստանում էքսպո» խորագրով եռօրյա ցուցահանդեսը իր դռները բացեց սեպտեմբերի 15-ին և տևեց 3 օր: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Եվրոպական բիզնես ասոցիացիան ու Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատները կազմակերպել էին առաջին ցուցահանդեսը Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական և հայկական ընկերությունների միջև առևտրական կապերի խթանմանն ու զարգացմանը:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի տաղավարը ողջունում էր բոլոր հետաքրքրվողներին և ներկայացնում կատարած աշխատանքը ուղղված Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման և օտարերկրյա ներդրումների խթանմանը, ինչպես նաև ներկայացվում էին իրականցվող ծրագրերն ու ասոցիացիայի անդամ հանդիսացող ընկերություններն և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատները։
Ներկայացված էին հնարավոր գործարար համագործակցության հեռանկարներ ունեցող ոլորտներ, օրինակ՝ զբոսաշրջություն, ՏՏ, բանկեր, գուղատնտեսություն, տեքստիլ ու մեքենաշինություն: Կազմակերպությունները հնարավորություն ունեին ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և այլ երկրների բիզնես այցելուներին ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները և ձեռք բերել համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հեռանկարներ և հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածություններ:
Ցուցահանդեսի նպատակն էր բացահայտել ներդրումներ իրականացնելու հեռանկարները, ստեղծել արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ Եվրոպայի և Հայաստանի արտադրողների և ծառայություն մատուցող ընկերությունների համար և ծառայել հանդիպման վայր եվրոպական և հայ, ինչպես նաև իրանցի գործարարների համար:
Իմացե՛ք ավելին Հայաստանում ԵՄ պատվիրակության թողարկված հաղորդագրում