Երևան, փետրվարի 12, 2018թ․ – Այսօր Եվրոպական բիզնես ասոցիացիաան և իր անդամ ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի իր գործընկերների հետ համատեղ հանդիպեցին Հայաստան պաշտոնական այցով ժամանած Բուլղարիայի պատվիրակության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա էին Բուլղարիայի փոքր և միջին ձեռնարկությունների խթանման գործակալության, Ներդրումների բուլղարական գործակալության, KRIB-ի (Բուլղարիայում գործատուների և արդյունաբերողների կոնֆեդերացիա): EGS (Հայաստանում գործող խոշորագույն ՏՏ ընկերություն, որն ունի ներդրումներ Բուլղարիայում) ընկերությունից պարոն Բեզջիանը ևս ներկա էր հանդիպմանը․ նա հակիրճ ներկայացրեց իր փորձը գործարարության ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական գործարար հարաբերությունների զարգացման հիմնական հնարավորությունները, մասնավորապես ՏՏ, զբոսաշրջության, դեղագործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։