Մեր անձնակազմը

Դիանա Սարումովա
Գործադիր Տնօրեն

Դիանա Սարումովան Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրենի պաշտոնը կրում է 2016-ի փետրվարից: Նա ՓՄՁ և ֆինանսական ոլորտի զարգացման ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ ունի: Մինչ Եվրոպական բիզնես ասոցիացիային միանալը աշխատել է USAID-ի ծրագրերում, մասնավորապես ֆինանսական ոլորտին առընչվող, կազմակերպության զարգացման և շուկայական մրցակցության ծրագրերում՝ որպես գլխավոր ֆինանսիստ և ՓՄՁ զարգացման մասնագետ: Նա փորձառու է մասնավոր բանկային ոլորտում, աշխատել է որպես ապրանքի զարգացման մենեջեր Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման վարչությունում և որպես գլխավոր մասնագետ կորպորատիվ ֆինանսների բաժնում: Նա սկսել է իր կարիերան 2004 թվականին ռուսական խոշորագույն արտդրական ընկերությունում UralsibNikoil NFC:

Դիանա Սարումովան իր մագիստրոսական աստիճանը ստացել է Մոսկվայի Ռուսաստանի Դաշնության Նախագահական Ակադեմիայից: Նա ուսումնասիրել է Ֆինանսներ և ՓՄՁ վարկավորում Պունայի Բանկային կառավարման հնդկական համալսարանում: Նաև Միչիգանի համալսարանում ուսումնասիրել է Գնահատման սկզբունքները և ստացել է տնտեսագիտական մագիստրոսի աստիճան Երևանի Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանում: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:


Արման Զաքարյան
ՏՏ Մենեջեր

2011 թ-ից “Memcosoft” ՓԲԸ-ի տնօրեն
2006-2011“Memcosoft” ՓԲԸ-ում ծրագրերի ղեկավար
2002-2006  “Epygi Labs am”-ում ծրագրավորող

Արման Զաքարյանը ղեկավարել է տարբեր ՏՏ ծրագրեր և ստեղծել է Հայաստանի Հանրապետության Կրթության, Տրանսպորտի և կապերի նախարարությունների, ինչպես նաև լրատվական կայքեր: Նաև ստեղծել է կայքեր ռուսական հանրային հեռուստաընկերության, Զենիթ ֆուտբոլային ակումբի և այլոց համար: Արմանը ասպիրանտական աստիճանով ավարտել է Կիբերնետիկայի ֆակուլտետը, որտեղ սովորել է 2001-2013 թթ.:

Հրապարակումներ՝
“Development of program for solving dynamic extremall tasks”  2011


Գարեգին Գալուստով
Բիզնեսի Զարգացման Ղեկավար

Գարեգինը, որպես բիզնեսի զարգացման մենեջեր, միացել է Եվրոպական բիզնես ասոցիացիային 2016-ի մայիսից: Մինչ այդ աշխատել է “News Armenia” և «ԱՌԿԱ» գործակալությունների համար:

Գարեգինը ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ: Նա մասնակցել է JAA-ի Տնտեսագիտական Կրթություն դասընթացներին և պրակտիկա է անցել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնում՝ որպես միջազգային քաղաքական վերլուծաբան և հետազոտող:
Ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում: Ունի աշխատանքային փորձ միջազգային հարաբերությունների և ներքին քաղաքականության հետազոտման մեջ և լրագրությունում:
Գարեգինը տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:


Ստելլա Միքայելյան
Լոբբիստ

Ստելլա Միքայելյանը միացել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի թիմին որպես լոբբիստ 2017թ ապրիլին։ Ստելլան ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստացել է մագիստրոսի կոչում, սովորել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում և ավարտել է Թավթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցի միջազգային իրավունքի և դիվանագիտության դասընթացը։

2006թ․-ից Ստելլան հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ Աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես իրավախորհրդատու։ Որպես պետական-մասնավոր համագործակցության խորհրդատու ենթակառուցվածքների զարգացման բարեփոխումներում Ստելլան աշխատել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական սեկտորի զարգացման ծրագրում, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, Ասիական զարգացման բանկում և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկում։ Դելոյթ Կոնսատինգ ընկերությունում աշխատել է բարեփոխումների իրականացման և կենսաթոշակային և աշխատաշուկայի զարգացման ծրագրերում։


Աննա Պեպանյան
Ադմինիստրատիվ Օգնական

Anna Pepanyan website photoԱննան ներկայումս ստանում է իր բակալավրի աստիճանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Գործարարության և Էկոնոմիկայի ֆակուլտետից: Ամերիկյան կառավարության կողմից հովանավորվող փոխանակման ծրագրի շրջանավարտ է և Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի անդամ: Աննան կամավոր է և հանդիսանում է «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀԿ-ի խորհրդի անդամ։ Եվրոպական բիզնես ասոիցիացիայում վեցամսյա պրակտիկա անցնելուց հետո Աննան սկսեց աշխատել որպես ադմինիստրատիվ օգնական։

Լինելով ակտիվ երիտասարդ՝ մասնակցել է բազմաթիվ ֆորումների, կոնֆերանսների և քննարկումների:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: