Երևան, հուլիսի 7, 2017 – տեղի ունեցավ «Էներգաարդյունավետությունը բիզնեսների համար» խորագրով միջոցառումն, որը կազմակերպել էին Եվրոպական բիզնես ասոցիացիան և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող SMEDA ծրագիրը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այլընտրանքային էներգետիկայի ոլորտում կատարված բարեփոխումները և ծրագրերը, ձեռքբերումները և հետագա զարգացումները:
Բանախոսները ներկայացրեցին նաև, թե Էներգաարդյունավետության ինչպիսի լուծումներ են առաջարկվում հայկական շուկայում և թե ինչ կարևորություն ունի հանրային իրազեկումը և դրա արդյունավետ մեխանիզմների ներդրումը տեղեկատվության մատչելիությունը ապահովելու համար:
Միջոցառման ընթացքում Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքվեց փոխըբմռման հուշագիր։