Երևան, մայիսի 5, 2017 – Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) կազմակերպեցին մաքսային ոլորտում առկա ռիսկերի իրազեկում և նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։
«Մաքսային ոլորտում առկա ռիսկերը և նոր մաքսային օրենսգրքի վերաբերյա իրազեկում» թեմայով կլոր սեղան – քննարկումը իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան ընդգծեց նոր մաքսային օրենսգրքի իրազեկման կարևորությունը, քանի որ շատերը դժվարանում են գտնել տեքստը և կարճ ժամանակահատվածում ծանոթանալ ավելի քան հազար էջից բաղկացած փաստաթղթին։
ՊԵԿ-ի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանը այժմ գտնվում է անցումնային փուլում և մինչև ԵՏՄ-ին անդմակցելը մաքսային հարաբերությունները կարգավորվել են այլ տրամաբանությամբ և սկզբունքներով, իսկ ԵՏՄ նոր մաքսային օրենսգիրքը հիմնարարար փոփոխություններ է նախատեսում օրենսդրական կարգավորման ոլորտում։
ՊԵԿ-ի ներկայացուցիչները ծավալուն կերպով պատասխանեցին մասնակիցների հարցերին, նշելով մաքսային ընթացակարգերի փոփոխության մանրամասները։
Ներկաները կարևորեցին բիզնես համայնքի ներկայացուցիչների ակտիվությունը և մաքսային նոր օրենսգրքի վերաբերյալ հանրային իրազեկման նման միջոցառումների հրատապությունը։
Բիզնես համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ բիզնեսին վերաբերող մաքսային կարգավորումների մասին համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների կողմից։
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը գործարկվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիում) հետ համագործակցությամբ: «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: