Փետրվարի 13-ին ԵԲԱ անդամները հանդիպեցին ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանի հետ

Փետրվարի 13-ին, Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի անդամները ՀՀ Կառավարությունում հանդիպել են վարչապետ պարոն Կարեն Կարապետյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար պարոն Պյոտր Սվիտալսկին։


Դիտեք Առաջին ալիքի ռեպորտաժը Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի մասին


Նմանատիպ հանդիպումները հանդիսանում են պետական-մասնավոր երկխոսության հարթակի լավագույն օրինակներից։ Այն ընձեռում է բիզնեսի ներկայացուցիչներին իրենց համար կարևոր հարցեր բարձրաձայնելու և համապատասխան առաջարկներ ներկայացնելու հնարավորություն։
Հանդիպման ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից կատարված աշխատանքի համար, մասնավորապես եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար հսկիչ գների խնդրի լուծման, ինչպես նաև շահաբաժինների հարկման վերաբերյալ, որը Եվրոպական ներկայացուցիչների համար սահմանվելու է նույն դրույքաչափով ինչ-որ տեղականների համար։

Այնուամենայնիվ, Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի կողմից նաև նշվեց առաջարկ կիրառել նույն մոտեցումը բոլոր ոչ ռեզիդենտների նկատմամբ՝ ստեղծելով հավասար պայմաններ բոլորի համար։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև այլ հարցեր, մասնավորապես․
– պետական գնումներ
– արդար մրցակցություն
– տուրիզմի ոլորտում առկա խնդիրներ և այլն։

Կազմակերպությունները իրենց հարցադրումները ուղեցին երկրի վարչապետին և արդյունավետ երկխոսության արդյունքում հենց տեղում մի շարք խնդիրներ լուծումներ ստացան։

Նշենք, որ նման ակտիվ մասնակցությունը բիզնեսի կողմից, ինչպես նաև բաց և անմիջական լինելը շատ կարևոր դրական ազդանշան է, որը վկայում է վստահության մակարդակի աճի մասին։