2016 թվականի փետրվարի վերջին բիզնեսին աջակցող կազմակերպությունների համար անցկացվեց հաղորդակցությանը նվիրված հնգօրյա սեմինար՝ “East Invest” ծրագրի շրջանակներում: Ավելի քան քսան կազմակերպություններ մասնակցեցին միջոցառմանը: Սեմինարները վարում էին Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից և Բելգիայից ժամանած մասնագետները: Անդամակցությանը նվիրված հաջորդ ուսուցողական սեմինարը տեղի կունենա 2016-ի հունիսին: