Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիան հուլիսի 7-ին առցանց հանդիպում է անցկացրել Հայաստանում տնտեսական մրցակցության վերաբերյալ

Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիան հուլիսի 7-ին առցանց հանդիպում է անցկացրել Հայաստանում տնտեսական մրցակցության վերաբերյալ: Հանդիպումը կազմակերպվել է ԵԲԱ անդամների և գործընկերների համար՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ՝ «ԵՄ բիզնեսի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Վեբինարի ընթացքում բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Վեբինարը վարում էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը և մրցակցության իրավունքի փորձագետ, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արսեն Հովհաննիսյանը:

Վեբինարին քննարկվեցին հետևյալ թեմաները.

1️⃣ ՔՈՎԻԴ-19- ի ազդեցությունը մրցակցության վրա տարբեր շուկաներում,
2️⃣ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կանոնները, որոնց պետք է հետևել գործարար հարաբերություններում,
3️⃣ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների համառոտ նկարագրություն:
Մասնավոր հատվածի ներկայացուցիչները հարց ու պատասխանի և իրենց մտահոգությունները փոխանցելու հնարավորություն ստացան և առաջարկներ ներկայացրին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամները համագործակցության ու նման ձևափաչով պարբերաբար հանդիպումներ անցկացնելու պատրաստակամություն հայտնեցին: