Հայաստանի բիզնես ասոցիացիաներին ընձեռնվել է հնարավորություն առաջ քաշել իրենց առաջարկությունները AAP2015 – PFRP (Տարեկան գործողությունների ծրագիր 2015 – Հանրային ֆինանսների բարեփոխումների ծրագիր) պետական գնումների և հարկային բարեփոխումների վերաբերյալ։
Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Լյուդովիկ Չեխանովսկին ներկայացրեց փոփոխական տրանշի պայմանականության հանրային քաղաքականության կատարողականի գնահատման ցուցանիշների շարք, որոնք ասոցիացիաների պատվիրակությունները պետք է ընտրեն՝ իշխանությունների հետ համաձայնեցնելով և համագործակցելով այլ գործընկերների և զարգացման կազմակերպությունների հետ։
Դա մեծ հնարավորություն է բիզնես ասոցիացիաների համար՝ ներգրավված լինելու ԵՄ և ՀՀ կառավարության միջև ընթացող քննարկումներին ընտրված ցուցանիշների վերաբերյալ, որոնք պետք է համապատասխանեն գործարար միջավայրի թափանցիկության նպատակներին և արդյունավետության պահանջներին:
Բիզնես ասոցիացիաները քննարկեցին առաջարկությունները հանրային գնումների ընթացակարգի բարելավման մասին, որը պետք է կիրառվի ՀՀ կառավարության կողմից՝ այդ գործընթացը ավելի արդյունավետ, թափանցիկ և արդար դարձնելու համար։
Հիմնական առաջարկությունների թվում են՝
1) Մրցույթները բաժանել տարբեր մոդուլների այնպես, որ ավելի շատ մատակարարներ կարողանան մասնակցել և առաջարկել ավելի լավ գներ;
2) Որոշումների կայացման գործընթացում ոչ միայն գինը պետք է լինիհիմնական չափանիշը: Ավելին, գինը պետք է բացահայտվի միայն առաջին փուլի ընտրության ավարտից հետո;
3) Առաջիկա մրցույթների ցանկը պետք է հրապարակայնորեն հայտարարվի հենց որ դա ամրագրվի բյուջեի պլանավորման մեջ, որպեսզի ընկերությունները ավելի շատ ժամանակ ունենան մրցույթին լավ պատրաստված մասնակցելու համար;
4) Հանրային գնումների ընթացակարգի բողոքների մշակման համար պատասխանատու մարմինը պետք է առանձնացվի դիմումի գնահատման / ընտրության գործընթացից: Այնտեղ պետք է լինի անկախ մարմին ստեղծված այդ հենց այդ նպատակով;
5) Բարելավել առցանց ընթացակարգի կիրառումն ու պետական գնումների գործընթացի մոնիտորինգը (www.gnumner.am, www.armeps.am):