2017 թ., ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀՀ ֆինանսների նախարարության կից հարկային քաղաքականության բարելավման խորհրդի հերթական նիստի ընթացքում Եվրոպական բիզնես ասոցիացիան առաջարկել է օրակարգում ներառել շահաբաժինների հարկմանն առնչվող երկու հարց․
- Ըստ 444-րդ հոդվածի 7-րդ մասի օտարերկրացիների շահաբաժինների հարկման և եկամտահարկի վերաբերյալ դրույթները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից, և օրենքը կկիրառվի 2017թ․հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների համար, իսկ ՀՀ քաղաքացիների համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների համար, ինչը նշանակում է, որ նախորդ տարիների արդյունքներով առաջացած շահաբաժինները կհարկվեն 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարման պարագայում։ Եվրոպական բիզնես ասոցիացիան ներկայացրց իր դիրքորոշումը, համաձայն որի օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ և որ ընդունելի չէ քաղաքացիություն չափանիշի հիման վրա տարբերակված մոտեցումը: Եվրոպական բիզնես ասոցիացիան առաջարկեց եկամտային հարկի դրույթները կիրառելայն շահաբաժինների վերաբերյալ, որոնք առաջացել են են 2017թ․-ի և հետագա տարիների հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով: Առաջարկը հավանության արժանացավ խորհրդի կողմից և խորհրդի քարտուղարությունը առաջրիկայում կպատրաստի հարկային օրենսգրքում փոփոխությու կատարելու նախագիծ և կներկայացնի Կառավարության քննարկմանը:
- Եկամտային հարկի դրույքաչափը օտարերկրացիների շահութաբաժինների համար դարձնել 5% , ինչպես և ՀՀ քաղաքացիների դեպքում: Այդ առաջարկը հիմնավորվում է ՀՀ Կառավարության կողմից հայտարարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման և օտարերկրյա ներդրողների համար առնվազն նույն բարենպաստ պայմանների (ինչպես և սահմանված է ՀՀ քաղաքացիների համար) ապահովման հայտարարված քաղաքականությամբ: Եվրոպական բիզնես ասոցիացիան ներկայացրեց նաև Արևելյան Եվրոպայի և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած
համեմատելի որոշ երկրների հարկային դրույքաչափերը: Խորհուրդը քննարկեց առաջարկը և պատճառաբանեց, որ 45 կրկնակի հարկման բացառման միջազգային պայմանագրերը մասամբ ծածկում են բարձրաձայնած խնդիրը, և որ տարբերակված եւ բարձր դրույքաչափերը կիրառելի են միջազգային պրակտիկայում, հատկապես ԵՏՄ-ում։
Կից՝ միջազգային պայմանագրերին հղումը՝ http://taxservice.am/Content.aspx…