Երևան, հուլիսի 7, 2017 – «Էներգաարդյունավետությունը բիզնեսների համար» խորագրով միջոցառման ընթացքում Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքվեց փոխըբմռման հուշագիր։
Կազմակերպությունների միջև կնքած փոխըբմռման հուշագիրը միտված է նպաստելու բիզնեսների կողմից մաքուր էներգիայի օգտագործմանը։
Մասնավորապես, Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը միավորում են ջանքերը խթանելու մաքուր էներգետիկայի և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը միտված մոտեցումների կիրառման տարածմանը, ինչպես նաև աջակցելու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում շահառու խմբերի կարողությունների զարգացմանը, հանրային իրազեկման բարձրացմանը և նորարարությունների խթանմանը:
Կողմերը նաև համաձայնել են միահամուռ ուժերով սատարել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակմանը և ներդրմանը, պետական և մասնավոր սեկտորների կայուն երկխոսության իրականացմանը և ոլորտիում բարեփոխումների իրականացմանը: